ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԻՍ
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խորապես անհանգստացած է վնասակար և հաճախ անտեղյակ լրատվամիջոցների հռետորաբանությունից, որն օգտագործվում է ադրբեջանական պետության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ձեռնարկված միակողմանի և չհրահրված լուսաբանման ժամանակ։ Այս մասին ասվում է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:
«Սկսած սեպտեմբերի 13-ից, երբ Ադրբեջանը սկսեց գնդակոծել Հայաստանի արևելքի մի քանի բնակավայրեր՝ խախտելով միջազգային և մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, հարձակումները լուսաբանող արևմտյան լրատվամիջոցները օգտագործում են եզրեր, որոնք նսեմացնում, անտեսում կամ անկարևորում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունները»,- ասվում է հայտարարության տեքստում:
Մասնավորապես, նշվում է, որ արևմտյան լրատվամիջոցները կանոնավոր կերպով օգտագործում են նույն հռետորական գործիքակազմը, որոնք մոբիլիզացվել էին 1990-ականներին բոսնիացիների վրա սերբերի հարձակումների և տուցիների վրա հութիների հարձակումների մասին լուսաբանումների ժամանակ. հռետորաբանություն, որը ցեղասպան հարձակումներն ու ծրագրերը վերաձևակերպում էր որպես հնագույն ատելություն և թրայբալիզմ:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները ռազմական, ռազմավարական և դիվանագիտական առումով աջակցություն են ստանում ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի կողմից, արևմտյան մամուլը պետք է առանձնահատուկ շահագրգռվածություն ցուցաբերի՝ ապահովելու, որ այս հակամարտությունը ներկայացվի ճշգրիտ կերպով»:
«Հայաստանի նկատմամբ բռնության լուսաբանումը խիստ հակադրվում է 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման լուսաբանմանը: Այդ պատերազմի սկզբում արևմտյան լրատվամիջոցները հստակ էին այն հարցում, թե որ երկիրն է ագրեսորը: Նրանք առաջարկում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթների խորը վերլուծություն և Ուկրաինայի և ուկրաինացիների նկատմամբ նրա վերաբերմունքի այլ ապացույցներ։ Թեև Հարավային Կովկասն ավելի փոքր է և ավելի հեռու Եվրոպայից, քան Ուկրաինան, դա արդարացում չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ատելության հռետորաբանությունն անտեսելու, ադրբեջանական քարոզչությունը վերարտադրելու, պատճառահետևանքային կապի շուրջ խառնաշփոթ սերմանելու և տեղում փաստերը պատշաճ կերպով չլուսաբանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտը բերում է մի քանի «մոլորեցնող և, հետևաբար, վնասակար բառապաշարի» կիրառման մի շարք օրինակներ, որն օգտագործում են լրատվամիջոցները հակամարտությունը լուսաբանելիս: «2020թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմից հետո լրատվամիջոցները հետևողականորեն օգտագործում են «բախումն(ներ)» եզրը։ Եզրն ինքնին չի կարող ճշգրիտ հստակություն տալ հակամարտության մանրամասների վերաբերյալ, և այն հաճախ օգտագործվում է որպես հրատապ լուրերի «գրավիչ վերնագիր»: Դրա հաճախակի օգտագործմամբ տպավորություն է ստեղծվում, որ հակամարտությունը ծավալվում է անհասկանալի հարցերի շուրջ: Օրինակ՝ սեպտեմբերի 15-ի «Ալ Ջազիրա»-ի հոդվածը, որը վերնագրված է «Ադրբեջան-Հայաստան սահմանային բախումների հետևանքով զոհերի թիվը մեծանում է», ունի հետևյալ ենթավերնագիրը. «ՄԱԿ-ը ողջունում է հրադադարը այն բանից հետո, երբ երկօրյա մարտերում 176 զինվոր է զոհվել, ինչի համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին»: Թեև ճիշտ է, որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, բայց կա մեկ կողմ, որը անհիմն կերպով ներխուժել է ինքնիշխան պետության տարածք»,- նշում են ինստիտուտի մասնագետները: Նույն կերպ, սեպտեմբերի 14-ին CNN-ը հրապարակել էր «Զինադադարը կարճատև է, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը վերսկսում են հարձակումները» վերտառությամբ հոդված, որից տպավորություն է, որ ռազմական գործողությունները շարունակելու որոշումը փոխադարձ է, և փաստացի անտեսվում է Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի կամայական հարձակումը:
«Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան լրատվամիջոցներին հստակեցնել իրենց բառապաշարը և խուսափել «հավասարակշռված լուսաբանման» կեղծ չեզոքությունից, որը պարզապես վերարտադրում է ագրեսորի քարոզչությունը և բորբոքում ցեղասպան գործողություններն ու հռետորաբանությունը: Արևմտյան ԶԼՄ-ները պետք է ասեն ճշմարտությունը և Հայաստանի դեմ պատերազմն անվանեն այնպես, ինչպես որ կա: Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները բացահայտ արտահայտում են իրենց թշնամանքը հայ ազգի, ժողովրդի և մշակույթի հանդեպ։ Եթե դա չվերահսկվի, աշխարհը կկանգնի ևս մեկ ավերիչ ցեղասպանության առաջ, և մամուլն էլ կրկին կունենա իր մեղսակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.