Последние новости

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԽՈՒՆՏԱՆ ԱՆՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐՆ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ

Փաշինյանն արդեն անցել է Հայաստանի շահերն ու ինքնինշխանությունն ամենօրյա ռեժիմով հանձնելու գործին՝ ընթացքում տրորելով հայ ժողովրդի արժանապատվությունը և սիրաշահելով թուրքադրբեջանական ցեղասպաններին։ Արդեն պարզ է, որ այս հետևողական կապիտուլյանտական քաղաքական ուղեգիծը կանգ չի առնելու քանի դեռ ՀՀ-ում իշխում է փաշինյանական խունտան։

Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ու դեռ հոխորտաց, որ Հայաստանն էլ է ճանաչվել Ադրբեջանի մաս (նա, փաստորեն, հրաժարվեց «Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի մաս» իր բառերը լեզվի սայթաքում համարել՝ https://www.youtube.com/watch?v=BjaGTEBcpis, 2:40 րոպե)։

Կապիտուլյանտական քաղաքականության մեխանիզմն աշխատեցվում է բավականին պարզունակ սցենարով.

1. Ադրբեջանի հերթական ներխուժումներից հետո զիջում են որոշակի տարածքներ և կնքում հրադարար։

2. ՀՀ դրածո իշխանությունն ընդունում է լացակումաց կեցվածք, սկսում է օգնություն աղերսել «միջազգային համայնքից», դաշնակիցներից և առհասարակ անցող-դարձողներից, ապա հայտարարում է, թե, գիտեք, մեր բանակը թույլ է և մեր ուժերն անհամաչափ են («Այսօր Ադրբեջանի նկատմամբ մեր ուժերն անհամաչափ են»՝ https://news.am/arm/news/723637.html)։ Այսինքն՝ փաշինյանականները լուրջ դիմադրությունն ագրեսորին ի սկզբանե մերժում են և նպատակասլաց կերպով պարտվողականություն ներարկում հայ հասարակությանը։ Փորձ է արվում կոտրել հայության դիմադրական ներուժն ու ոգին։

3. Հայտարարում են Ադրբեջանին և Թուրքիային հերթական «ցավոտ» ու «դժվար» զիջումներ կատարելու անխուսափելիության մասին։ Այսօր Փաշինյանը նույնիսկ ծաղրեց բոլոր այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր սեպտեմբերի 16-ին դուրս էին եկել Երևանի փողոցներ՝ բողոքելով հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու նրա նախորդ հայտարարության դեմ։ Փաշինյանն այդ մարդկանց հեգնեց՝ ասելով, թե նրանք կարող են նորից դուրս գալ գիշերային զբոսանքի, բայց ինքն ամեն պարագայում իր արածն անելու է։ Եվ իրոք՝ նա ենթարկվում է ոչ թե ժողովրդին, այլ իր օտարերկրյա տերերին։

4. Աննախադեպ զիջումների գնալով՝ Փաշինյանը միշտ իր այդ դավաճանությունները համեմում է «նախկինների» հետ հեռակա երկարաշունչ ապակողմնորոշիչ ճառերով՝ փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել ԻՐ ԱՐԱԾԻՑ։

5. Բայց այս ամենում գուցե ամենահետաքրքրականն էլ այն է, որ Փաշինյանի դավաճանական քայլերի ամենաթեժ ու վճռորոշ պահերին պաշտոնական «ընդդիմությունը» պրակտիկորեն անհետանում է քաղաքական դաշտից՝ բավարարվելով ընդամենը մեկ-երկու անատամ հրապարակային հայտարարություններով և չձեռնարկելով ժողովրդին համախմբելու, գլխավորելու և հստակ ու հասկանալի ճանապարհային քարտեզով առաջնորդելու գործողություններ։

Այսպես էլ հենց մեր աչքերի առաջ կործանվում է Հայաստանը...

Թեև որոշ հույսեր կան՝ կախված աշխարհաքաղաքական տեղաշարժերից, որ այս անիվն ինչ-որ պահից սկսելու է այլ կերպ պտտվել...

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОКЕАНОЛОГ, АКАДЕМИК АРТЕМ САРКИСЯН
    2025-06-07 09:13

    Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.

  • Артур ХАЧИКЯН: «ПРОИСХОДИТ БЕСПРЕЦЕДЕНТНАЯ ЭСКАЛАЦИЯ И СПОЛЗАНИЕ К БОЛЬШОЙ ВОЙНЕ»
    2025-06-07 08:44

    «Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.

  • МИГРАН АКОПЯН: МИНЫ ПОД ТРЕТЬЕЙ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ БЫЛИ ЗАЛОЖЕНЫ СРАЗУ ПОСЛЕ ПРЕКРАЩЕНИЯ ОГНЯ 1994-го
    2025-06-05 18:29

    Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.

  • CASHBACK ДЛЯ ВСЕХ ДЕРЖАТЕЛЕЙ MASTERCARD АРДШИНБАНКА
    2025-06-05 16:10

    Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ