Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԿԱՐՃ՝ ՊՐԱՀՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է։ Ալմաթայի համաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հարձակվել և գրավել Հայաստանի սուվերեն տարածքները։
2. ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում չի կանխելու Ադրբեջանի նոր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ։ Հրաժարվելով այդ առաքելության գործարկումից Ադրբեջանում՝ Ալիևը պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տվյալ մեխանիզմի նկատմամբ։
3. ԵՄ սահմանամերձ առաքելության մեխանիզմը Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի առաջին ինստիտուցիոնալ քայլն է՝ հղի համապատասխան հետևանքներով։
4. Եզրափակիչ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք Արցախի մասին, ինչը Նիկոլի վարվող քաղաքականության շրջանակում Արցախից քայլ առ քայլ հրաժարվելու պրոցեսի հերթական դավաճանական արարն է։
5. Չկա ոչ մի խոսք ռազմագերիների անհապաղ ազատման, մշակութային ժառանգության պահպանման և այլ հումանիտար հարցերի մասին։
6. Հայտարարության մեջ անգամ դեկլարատիվ կարգով մատնանշված չէ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը, ինչը կրկին խոսում է Ադրբեջանի իրական մտադրությունների մասին։
7. Պրահայից եկող նաև ֆոտո- և վիդեոլրահոսը ապացուցում է, որ ի դեմս Նիկոլի Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ կա և մնալու է եթիմի կարգավիճակում։
Հայ ժողովուրդը ունի ընդամենը մեկ ամիս՝ կանխելու սեփական գոյության տակ դրված ականի վերջնական պայթյունը։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 16:15
21 ноября на перегоне Советакан-Эчмиадзин на неохраняемом переезде автомобиль марки «БМВ» в нарушение правил дорожного движения выехал на железнодорожные пути, не остановившись перед знаком «СТОП». В результате произошло столкновение автомобиля со следующим по перегону тепловозом компании «Южно-Кавказская железная дорога».
-
2024-11-20 19:12
Америабанк примет участие в форуме EngageArmenia2024, который пройдет 23 ноября в Дубае. Форум является динамичной площадкой для предложений, предусмотренных для соотечественников из диаспоры, с возможностью проведения панельных дискуссий и установления новых связей.
-
2024-11-20 10:33
Ситуация с отставками - показуха, а не попытка приведения в соответствие с требованием борьбы с коррупцией правоохранительной системы страны. Почему? Потому что с должности не снят Генеральный прокурор!
-
2024-11-19 15:56
4 года назад в этот самый день произошло 2 важных события, которые должны были стать частью нашей коллективной памяти, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.