Ղրիմի կամրջի ահաբեկչական պայթյունի կազմակերպիչների մեջ Հայաստանի քաղաքացի կա
ՌԴ ԱԴԾ-ն պարզել է, որ Ղրիմի կամրջի ահաբեկչական պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի տեղեկացրել են ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնում (ՀԿԿ)։
«Անվտանգության դաշնային ծառայությունը Քննչական կոմիտեի հետ համատեղ պարզել է, որ Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության կազմակերպիչը Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունն է, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու գործակալական ցանցը»,- նշվել է հաղորդագրությունում։
ԱԴԾ-ն նաև պարզել է Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության նախապատրաստման 12 մասնակիցներին, նրանցից ութը կալանավորվել է։ «Ներկա պահին քրեական գործի շրջանակում կալանավորվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության պատրաստմանը»,- տեղեկացրել են ՀԿԿ-ում։
Գերատեսչության տվյալներով՝ ռումբը դրվել է թաղանթի գլանափաթեթում։ Պայթուցիկն Օդեսայից ուղարկվել է Բուլղարիայով, Վրաստանով և Հայաստանով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.