Հայտնի է Ղրիմի կամրջի ահաբեկչակաան պայթյունի գործով մեղադրվող ՀՀ քաղաքացու անունը
Կերչի նեղուցի վրայով անցնող կամրջի ահաբեկչական գործողության քրեական գործով կալանավորել է ութ մարդ, նրանցից հինգը՝ ռուսաստանցի, երեքը՝ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, տեղեկացրել են ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնում։
«Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության կազմակերպիչը Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունն է, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցները և գործակալական ցանցը։ Պայթուցիկը գտնվել է շինարարական պոլիէթիլենային թաղանթի 22 գլանափաթեթներում, 22 770 կիլոգրամ ընդհանուր քաշով»,- նշվել է մամլո հաղորդագրությունում։
Օգոստոսի սկզբին բեռն ուղարկել են Օդեսայի նավահանգստից բուլղարական Ռուսե՝ Կիևի «Տրանսլոգիստիկա ՈւԱ» ՍՊԸ-ի և բուլղարական Baltex Capital S.A-ի միջև№ 02/08/2022 պայմանագրով։
Բուլղարիայից այն վրացական Փոթի նավահանգստով անցել է Հայաստան։ Փոխադրմանը մասնակցել են Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Վլադիմիրի Ցյուրկալոն, Դենիս Օլեգի Կովաչը, Ռոման Իվանի Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինոսարիձեն, «Լևան» անունով բրոքերը և Հայաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը «Տրանսալյանս» երևանյան տերմինալում բեռը մաքսազերծել են ըստ ԵՏՄ-ի կանոնների և փոխել փաստաթղթերը։ Այժմ բեռն առաքող էր դարձել «ГУ АР ДЖИ ГРУП» ՍՊԸ-ն (Հայաստան, ք.Ալավերդի), իսկ ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (Մոսկվա)։
Վրաստանում գրանցված DAF բեռնատարով բեռը հոկտեմբերի 4-ին հատել է ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետում, երկու օր հետո այն հասցվել և բեռնաթափվել է Արմավիրի մեծածախ բազայում։
Հոկտեմբերի 7-ին, Ռ.Սոլոմկոյի աջակցությամբ, Ուկրաինայի քաղաքացի Վլադիմիր Վասիլիի Զլոբի և Ռուսաստանի ևս հինգ քաղաքացու բեռան փաստաթղթերը նորից փոխել են։ Որպես առաքիչ նշվել է Ուլյանովսկի «ТЭК-34» ՍՊԸ-ն, իսկ ստացողը՝ Ղրիմում գոյություն չունեցող ընկերությունը։
«Նույն օրը գլանափաթեթները բեռնվել են Ռուսաստանի քաղաքացի, 1971թ. ծնված Մահիր Յուսուբովի բեռնատար ավտոմեքենան, որը մեկնել է Սիմֆերոպոլ, իսկ 2022թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 06.03-ին, Ղրիմի կամրջի ուղղությամբ իրականացվել է պայթյուն»,- նշել են ԱԴԾ-ում։
Բեռնափոխադրումը ողջ երթուղով վերահսկել է Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը՝ սխեմայի մասնակիցներին ներկայանալով որպես «Իվան Իվանովիչ»։ Գործողությունների համակարգման համար նա օգտագործել է վիրտուալ անանուն համար, ինչպես նաև հեռախոս՝ գրանցված Կրեմենչուգի բնակիչ Սերգեյ Անդրեյչենկոյի անունով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).