Հաջիև․ Խոսք լինել չի կարող Արցախի հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին
«Ղարաբաղի համար միջազգային մեխանիզմ չկա և չի կարող լինել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը՝ ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում և այլ վայրերում անցկացված բանակցությունները «հավատարիմ են եղել բրյուսելյան օրակարգին և նվիրված են եղել բացառապես խաղաղ կարգավորման հարցերին»։ «Վաշինգտոնում որոշվել է, որ բանակցությունները պետք է վարել խաղաղության պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների սահմանմամբ։ Այդ կապակցությամբ խաղաղության պայմանագրի նախագիծը նախապես ներկայացվել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների Ժնևում կայացած հանդիպմանը։ Հատուկ ընդգծեմ, որ նախագծում ներառվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նման համաձայնագրերում պարունակվող ստանդարտ դրույթները։ Մասնավորապես, խաղաղության պայմանագիրը ենթադրում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, ներքին գործերին չմիջամտել և այլն»։
«Ե՛վ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում կայացած բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները հատուկ ընդգծել են, որ Բաքուն որևէ երրորդ կողմի հետ չի քննարկի մեր երկրի ինքնիշխան իրավունքներին առնչվող հարցեր։ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի Սահմանադրության համաձայն... Վաշինգտոնում մեր պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանը, իր միջազգային պարտավորություններին համապատասխան, պարբերաբար տարբեր զեկույցներ է ներկայացնում ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին։ Այդ զեկույցներում իրենց արտացոլումն է գտնում Ադրբեջանի կառավարության գործունեության մասին տեղեկատվությունը, որն ուղղված է, օրինակ, ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը։ Հետագայում այս զեկույցներում կներառվեն գործողություններ՝ ուղղված Ղարաբաղում բնակվող հայ բնակիչների իրավունքների ապահովմանը։
Այլ կերպ ասած՝ չկա և չի կարող խոսք լինել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը վերահսկելու նպատակով որևէ միջազգային «մեխանիզմ» ստեղծելու մասին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ղարաբաղի հարցի հիմնական օրակարգն այն է, թե «ինչպես կարող ենք միջազգային մեխանիզմ ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղն ու և Ադրբեջանը քննարկեն Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: «Մենք հուսով ենք, որ այդ գործընթացում կկարողանանք ձևավորել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ քննարկումների հնարավորություն լինի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.