Դեյվիդ Փրայս․ Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր
Գիտեմ, որ Հայաստանի համար, այս տարածաշրջանի համար ծանր ժամանակներում ենք եկել, մասնավորապես հասկանում ենք՝ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, բայց թույլ տվեք հիշեցնել, որ ԱՄՆ-ը երկպալատային ջանքեր է ներդնում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:
«Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք, և պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր: Մենք նաև հասկանում ենք, որ ԱՄՆ-ը անելիք ունի՝ մասնավորապես, ուղղորդելով միջազգային համայնքին, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ այս երկարատև հակամարտությանը կարգավորված լուծում ապահովելու համար: Քննարկում ենք հակամարտությունը, քննարկում ենք ԱՄՆ-ի հնարավոր դերը»,- ասաց Փրայսը:
Նա խոսեց նաև Հայաստանի հանձնառության մասին՝ որպես ժողովրդավարական երկրի. «մենք որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբ, նշել ենք, որ ազատ ընտրությունները հիմնաքարն են ժողովրդավարության, բայց ավելի կարևոր է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունից ընտրություն ժամանակահատվածում: Այն, ինչ արել է ՀՀ Ազգային ժողովը, մասնավորապես, հակակոռուպցիոն բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, մեծապես գնահատելի է, և մենք հպարտ ենք, որ Կոնգրեսը ևս այստեղ ձեռքբերումներ ունի»,- ասաց Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.