Փորձագետը՝ Հայաստանի կողմից հնդկական զենք գնելու մասին
ՍՈւ-30-ի հետ կապված պատմությունը կրկնվում է, մենք շատ ռիսկային հնդկական զենք ենք գնում 250 միլիոն դոլարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Հասկանալի չէ, թե արդյոք Հնդկաստանից գնված զենքերը լավն են, ինչի մասին, ի դեպ, ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Բացի Հնդկաստանից, ոչ ոք չունի այդ զենքերը, շատ փորձարկումներ չեն իրականացվել և հայտնի չէ, թե որքանով է հաջողվել։
ՀՕՊ-ի և օդուժի խնդիրների ֆոնին մենք խոշոր թիրախներ ենք գնում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի համար։ Բացի այդ, մեզ անհրաժեշտ են շարժական հրետանի և նույնիսկ զրահաբաճկոններ»,-ասաց նա։
Վրթանեսյանը բացատրեց, որ թե՛ 2018-ից առաջ, թե՛ դրանից հետո եղել են գործընկերներ, որոնք զենք են վաճառել Հայաստանին։
«Ուրիշ բան, որ 2018 թվականից հետո նրանցից մի քանիսի հետ հարաբերությունները գործընկերային առումով չեն զարգացել։ Դա արվել է Հայաստանի ներկայիս իշխանության նախաձեռնությամբ։ Եթե դուք արտոնյալ պայմաններով զենք եք գնում և փորձում եք այն վերավաճառել մեկ այլ երկրի, որը չունի այդ առավելությունները, ապա պարզ է, որ այն երկիրը, որը ձեզ արտոնյալ գնով զենք է վաճառել, ձեզ հետ վատ կվերաբերվի։
Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը փչացնում հարաբերությունները Չինաստանի և Իրանի հետ։ Ինչո՞ւ մենք չենք աշխատում Իրանից զենք գնելու ուղղությամբ, որը պատրաստ է մեզ օգնել, որովհետև չի ցանկանում ՆԱՏՕ-ի զորքերի և եվրոպացի դիտորդների ներկայությունը այստեղ, չի ցանկանում կորցնել Հայաստանի սահմանը՝ որպես Սև ծովի հետ կապի միջոցներից մեկը։
Ուկրաինական իրադարձությունների սկզբից զենքի գնման գործընթացը շատ ավելի բարդացավ։ Մեկ տարի առաջ ես բացահայտ գրեցի Ուկրաինայում պատերազմի մեծ հավանականության մասին և զգուշացրի մեզ համար անվտանգության աճող խնդիրների մասին։ Ինչո՞ւ իշխանությունն այն ժամանակ զենք չգնեց։ Չեմ հավատում, որ սա միտումնավոր է արվել: Որովհետև եթե ամեն ինչ անգիտակցաբար ես անում, ապա անհնար է իշխանությունը պահել այնքան, որքան անում է Փաշինյանը։ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը զբաղված է ոչ թե բանակի վերականգնմամբ, այլ իշխանությունը պահելու և պետական համակարգը քանդելու գործով»,-ընդգծեց փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 06:20
В Армении за январь–февраль 2025 года на свет появились 4 928 детей – на 549 меньше, чем за тот же период 2024 года (5 477 новорожденных). Такие данные приводит Национальная статистическая служба.
-
2025-04-08 06:16
Позорные "судебные процессы" над армянскими пленными в Баку показывают, что Азербайджан не готов к миру с Арменией, заявил бывший вице-премьер, депутат от блока "Айастан" Армен Геворкян в ходе выступления в ПАСЕ.
-
2025-04-08 06:12
«Никто не обвиняет нынешнее поколение Турции в Геноциде, но они несут ответственность за то, что сделали их предки», – заявил Alpha News депутат Европейского парламента от Австрии Гельмут Брандштеттер, добавив, что непризнание Геноцида ведет к повторению трагедии.
-
2025-04-08 06:07
По состоянию на 1 марта 2025 года Армению покинули 26 899 насильственно перемещенных граждан Арцаха, а вернулись – 15 642. Получается, что после насильственного перемещения с сентября 2023 года по состоянию на 1 марта этого года 11 257 граждан Арцаха покинули Армению и (пока) не вернулись. Об этом сообщает CivilNet со ссылкой на Службу национальной безопасности Армении (СНБ).