Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները ցուցադրական զորավարժանք են իրականացրել
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում Վազիանիի զորադաշտում ցուցադրական զորավարժանք են կատարել։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
«Այսօր տեղի են ունեցել ցուցադրական զորավարժություններ, որոնց մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի էլիտար ստորաբաժանումները և իրականացրել են ռազմական գործողություն։ Այդօրինակ զորավարժությունները նպաստում են երկրների հատուկ ուժերի համատեղելիության բարձրացմանը և փորձի փոխանակմանը, ինչը կարևոր է մեր տարածաշրջանի մարտահրավերների համատեքստում»,- մամուլի ծառայությունը մեջբերել է Վրաստանի Հատուկ գործողությունների ուժերի փոխհրամանատար Գեորգի Շերազադիշվիլու խոսքերը։
Երեք երկրների զինվորականները ցուցադրական զորավարժությունների ժամանակ իրականացրել են պարաշյուտով թռիչքներ ուսումնական Ան-2 ինքնաթիռից, օդից մատակարարման գործողություն, զրահատեխնիկայով գրոհ օբյեկտի դեմ, ինչպես նաև շինության գրավում, ավելացրել են պաշտպանության նախարարությունում։
«Կովկասյան արծիվ-2022» զորավարժությունները, որոնք անցկացվում են Վրաստանում, սկսվել են հոկտեմբերի 11-ից։ Զորավարժություններն ամենամյա են և իրականացվում են փոխատեղման սկզբունքով։ Անցած տարի դրանք տեղի են ունեցել Թուրքիայում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.