Փաշինյանի անվտանգության աշխատակիցները վթարի են ենթարկվել, կա տուժած
Երևանի Մյասնիկյանի պողոտայում ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռ. Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ս. Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասամբ կիսակողաշրջվել։
Ականատեսները պատմում են, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով անդադար հոսող ջուրը։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 31-ամյա Գ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Երկու վարորդներն էլ տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը և Ռ․ Թադևոսյան աշխատում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.