ԵԱՀԿ փաստահավաք խումբը չի բացառել, որ կայցելեն սահմանամերձ գոտի` դիտարկումներ կատարելու
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները` գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ, այսօր այցելել են Գեղարքունիք մարզ` տեղում ծանոթանալու սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետը ներկաների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը։
Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել փաստահավաք խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր ու սահմանային գոտիներ, տրամադրել նաև տեսագրություններ և լուսանկարներ` թշնամու ագրեսիվ գործողությունների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Նա ներկայացրել է թշնամու ներթափանցման հետևանքով հայկական կողմին պատճառած տարածքային ու մարդկային կորուստները, քաղաքացիական բնակչության ահաբեկման փորձերն ու անհետ կորածների մասին տեղեկատվությունը։
ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում դիտարկումներ կիրականացնեն։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Գեղարքունիքի մարզ էին այցելել նաև ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները, ովքեր շրջել էին Ադրբեջանի ագրեսիայից տուժած բնակավայրերում, արձանագրել համայնքների կրած վնասները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 17:24
В Баку завершился судебный процесс по уголовному делу членов «Группы возмездия», обвиняемых в терроризме.
-
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна2025-06-12 17:20
Серж Саргсян воздал дань уважения памяти государственного, политического деятеля Андраника Маргаряна. Об этом сообщает офис третьего президента.
-
2025-06-12 17:15
На заседании правительства 12 июня Никол Пашинян затронул тему 100 миллионов долларов из Всеармянского фонда «Айастан», которые поступили в государственный бюджет во время войны 2020 года и исчезли.
-
2025-06-12 17:12
Есть вопросы, в связи с которыми подходы разные. Конечно, я не думаю, что ситуация такая, что способ поиска общей точки соприкосновения исчерпан. Об этом заявил в беседе с журналистами в Республиканском Пантеоне в парке имени Комитаса 12 июня оппозиционный депутат, член Республиканской партии Армении Тигран Абрамян, отвечая на вопросы о позиции парламентской фракции блока «Армения» в процессе выражения вотума недоверия премьер-министру.