Աշոտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի՞ՆՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ, ԵՐԲ ԿՐԱԿՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՀՈՂԻ ՄՇԱԿԻՆ
Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտում անկումը շարունակվում է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբերին 2021թ.նույն ժամանակահատվածի համեմատ գյուղոլորտում գրանցվել է 0,7% անկում:
Գյուղատնտես, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է՝ պատճառներն օբյեկտիվ են ու սուբյեկտիվ, այնքան ակնհայտ ու պարզ, որ նույնիսկ մասնագիտական վերլուծության կարիք չկա։ Անկումը շարունակվելու է։
«Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանը կորցրել է, տարբեր գնահատականներով 156 կամ 127 հա տարածք։ Դրանք խոտհարքներ, վարելահողեր, արոտավայրեր են, Ջերմուկի հատվածում ընտիր արոտավյարեր են ոչխարաբուծության համար, այն նաև գոտիականություն էր ապահովում։ Չկան Արցախի հողատարածքները, Սյունիքի, Գեղարքունիքի արոտավայրերը չկան, սրան էլ գումարած դիրքերն այնքան են մոտեցել, որ գրեթե անհնար է դարձել տեխնիկայի աշխատանքը։ Այս պայմաններում ի՞նչ գյուղատնտեսություն, ի՞նչ գյուղատնտեսության աճ, օր օրի մենք տարածք ենք կորցնում, ինչը նշանակում է, որ կրակը մոտենում է հողի մշակին»,-ահազանգում է մասնագետը։
Հարությունյանի խոսքով, ոլորտի անկման վերաբերյալ պաշտոնական թվերը չեն համապատասխանում իրականությանը, նույնիսկ էկոնոմիկայի նախարարությունն ու վիճակագրական կոմիտեն են այս առումով հակասության մեջ։
«Առանց հիմք ընդունելու այս պաշտոնական թվերը, ելնելով պատերազմի հետևանքներից, բնակլիմայկան պայմաններից, կազմակերպված գործընթացներից՝ պարզ երևում է իրավիճակը. ցանքատաածությունները պակասել են, բերքատվությունը նվազել է, աշնանացանը քչացել է։ Հանրապետությունում չկա համապատասխան քանակի ու որակի աշնանցանի սերմացու»,-նշում է գյուղատնտեսը։
Գրեթե ամեն օր գյուղերում շրջող Հարությունյանը ոլորտի խնդիրներին ականատես է լինում տեղում։ Ասում է՝ մտքից չի կարողանում ջնջել Արմավիրի մարզի Հացիկ գյուղում տեսածը։ Դեղձի, ծիրանի այգիները քանդել էին ու ծառերը որպես վառելափայտ էին վաճառում, խաղողի այգիներն են մարդիկ քանդում, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր. պարարտանյութի, դիզվառելիքի, թունաքիմիկատների, աշխատուժի թանկացման պայմաններում բերքի ինքնարժեքը բարձր է, մթերումն ու իրացումը բարդ են ու էժան։
«Գյուղացիները կանգնել են կոտրած տաշտակի առաջ, ոչ հույս ունեն, ոչ հավատ։ Բայց որ տեսնում եմ, թե ինչ են ցույց տալիս, կասկածում եմ՝ ես խո՞ւլ եմ, թե՞ կույր։ Ես տեսա, թե քանի խմ փայտ է դարսված Հացիկում, կտրված ծառեր էին։ Դա ինձ համար ցավալի տեսարան էր»,-նշում է նա։
Անասնաբուծության ոլորտում էլ պատկերը, ըստ Panorama.am-ի զրուցակցի, տխուր է։ Անցած տարի կերի պակասի հետևանքով հարկադիր մորթ իրականցվեց, ինչն էլ հանգեցրեց կենդանիների գլխաքանակի կրճատմանը։
«Սրանք ակնհայտ բաներ են, ես մասնագիտական որևէ վերլուծություն չեմ անում։ Բայց սարսափելին այն է, որ արդեն մի քանի տարի շարունակ անկում է գրանցվում, սա այն դեպքում, երբ հայտարարում են, թե մեծ գումարներ են ներդնում ոլորտի զարգացման համար։ Մինչդեռ բազմիցս նշել եմ, որ այդ ծրագրերը փորձակված չեն, տնտեսական արդյունավետությունը գնահատված չէ, այսինքն, այդ գումարների ծախսելը որևէ արդյունք չի տվել։ Այսօր ասում են փող ենք տալիս գյուղացուն աշնանացանի սուբսիդավորման համար։ Շրջե՞լ են մարզերում, տեսե՞լ են, թե ինչ որակի սերմացուով ինչ որակի աշխատանքներ են իրականացվում։ Բյուջեի սուղ միջոցները ցաք ու ցրիվ են անում, փողով ցորեն չեն աճեցնում, ցորեն աճեցնելու համար պետք է բարձրորակ սերմ ունենան»,-նշում է Հարությունյանը։
Նա վտանգ է տեսնում նաև ներդրումների դիմաց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու նախագծի մեջ, չի բացառում, որ օտարերկրացիները գնեն հողեր ու թողնեն առանց մշակելու, ինչի հետևանքով կավելանա անմշակ հողերի մակերեսն ու կսրվի պարենային անվտանգության խնդիրը։
Գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիր է աշխատուժի պակասն ու բացակայությունը։
«Ես ներողություն են խնդրում, բայց տեսեք, մեր զոհված տղաները հողի մշակներ էին, քանի հաշմանդամություն ունեցող տղաներ ունենք։ Այս ամենն ուղղակի իր բացասական հետևանքներն են թողնում նաև գյուղատնտեսության ոլորտի վրա։ Ժամ առաջ պետք է փոխվի ռազմավարությունը, պետք է գումարներն ուղղվեն բանակին, ճակատին օգնելուն։ Հակառակ դեպքում մենք կունենանք պարենային անվտանգության լուրջ խնդիր, գյուղերի դատարկում։ Բայց ես խնդրում եմ հողի մշակին տարբերակ գտնել ու հողը ոչ մի պարագայում չվաճառել, կառչած մնալ հողին, քանի որ այն բարիք է ստեղծում։ Ինչ էլ լինի, բանակին պետք է ապահովել մթերքով, իսկ այդ մթերք արտադրողը գյուղատնտեսությունն է»,-ասում է Հարությունյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-06 09:33
Премьер Израиля Биньямин Нетаньяху уволил министра обороны Йоава Галанта, так как доверие между ними ослабло в последние месяцы. На эту должность будет назначен нынешний глава МИД Исраэль Кац. Об этом заявил сам Нетаньяху, слова которого распространила его канцелярия.
-
2024-11-06 09:30
Заседание правления правящей партии «Гражданский договор» состоялось 5 ноября под руководством главы правления, премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом сообщили в партии.
-
2024-11-06 09:27
Бюро партии АРФ "Дашнакцутюн" призывает начать сбор средств для помощи ливанским армянам.
-
2024-11-06 09:21
Азербайджан полностью уничтожил село Мохренес Гадрутского района, который перешел под его контроль во время 44-дневной войны 2020 года. Об этом сообщает «Фонд Гегард».