Последние новости

Զախարովա․ Միրզոյանը, Լավրովը և Բայրամովը Սոչիում առանձնազրույց են ունեցել

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Սոչիի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եղել է երեք նախարարների միջև դեմ առ դեմ շփում։ Զրույցը տեղի է ունեցել այն բանակցությունների համատեքստում, որոնք անցկացվել են նրանց երկրների առաջնորդների միջև», – պարզաբանել է Զախարովան։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ