ՀՀ ԱԳՆ․ Ենթակառուցվածքների ապաշրջափակումը բանակցությունների հիմնական ուղղություններից մեկն է
Ոչ ոք կասկածի տակ չի դնում այն փաստը, որ տարածաշրջանում ապաշրջափակվող ճանապարհներն ու տրանսպորտային ենթակառուցվածքները լինելու են այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով դրանք անցնելու են։ Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով, դրա մասին են վկայում թե՛ հանրապետության իշխանությունների վերջին հայտարարությունները, թե Հայաստանից դուրս նախաձեռնված վերջին հանդիպումները։
Արտգործնախարարը նշեց, որ մյուս մանրամասները դեռ քննարկվում են։ Նա հատկապես ընդգծեց այս հարցում Հայաստանի կառուցողականությունը, ինչպես նաև ադրբեջանական և այլ հնարավոր շահագրգիռ կողմերի ապակառուցողականությունը։
«Տարածքային, տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը բանակցային գործընթացի հիմնական ուղղություններից մեկն է և Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ կարգավորման կարևոր մաս է», - ասաց ԱԳ նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.