2023թ-ի հուլիսի 1-ից նվազագույն թոշակի չափը կտրուկ կավելանա՝ 4 400 դրամով
2023թ-ին ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը նախատեսվում է հասցնել 36 000 դրամի։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով`ավելացումը նախատեսվում է 2023թ–ի հուլիսի 1-ից։ Նվազագույն թոշակի չափը կավելանա 4 400 դրամով` ներկայիս 31 600 դրամից հասնելով 36 000–ի։
«Ասեմ, որ նախատեսվում է վերանայել աշխատանքային կենսաթոշակների հաշվարկման ձևը` 1 տարվա ստաժի համար սահմանելով մեկ արժեք` 525 դրամ` ներկայիս 500 դրամի փոխարեն։ Զինվորական ծառայության 1 տարվա արժեքը կսահմանվի 1700 դրամ` ներկայիս 1600 դրամի փոխարեն։ Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության կենսաթոշակի չափը 1-ին կարգի հաշմանդամության համար կհասցվի 50 600 դրամի` ներկայիս 46000 դրամի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամի համար` 41 400 դրամ` 36 000 դրամի փոխարեն և 3-րդ խմբի հաշմանդամի համար 38000 դրամ` այժմ գործող 33 000 դրամի փոխարեն»,– ասաց նախարարը։
Զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին տրվող կենսաթոշակը 2023թ–ի հուլիսից կդառնա 38000 դրամ` ներկայիս 33 000 դրամի փոխարեն։
ՀՀ 89 629 նպաստառու ընտանիքներին տրվող նպաստի միջին չափը հաջորդ տարվա հուլիսից կկազմի 33 350 դրամ։
Սոցիալական այս և այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացման արդյունքում 2023թ–ի պետական բյուջեի սոցիալական հատվածը կկազմի 648.5 մլրդ դրամ` 2022թ–ի 579.8 մլրդ–ի փոխարեն։
2023թ–ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը ևս կբարձրանա` 68 000 դրամից դառնալով 75 000 դրամ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.