Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ․ ՔՊ-Ն ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ ԿԵՂԾԻՔԻ ՎՐԱ Է
Այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքներ են բացահայտվել մի քանի բանի մասին է վկայում: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Նախ, իշխող քաղաքական ուժը ի սկզբանե կեղծիքի վրա է, ինչ խոստացել են, առաջին օրվանից խաբել են: Խաբել են, խաբում են, հիմա սկսել են իրենք իրենց խաբել: Երկրորդը, իրենք դարձել են դասական իշխանական կուսակցություն, կա կլանայնություն, և տարբեր կլանների մեջ բավականին լուրջ պայքար է գնում տարբեր ռեսուրսների համար՝ վարչական, ֆինանսական և այլն»,-ասաց նա:
Կարեն Քոչարյանը հավելեց, որ իր համար դա նորություն չէ. «Այնպես չէ, որ այս ընտրության արդյունքներով ես պետք է համոզվեի, որ իրենք կարող են անել կեղծիքներ: Մի քաղաքական ուժ, որ իշխանության գալու օրվանից մինչ օրս խաբել է, սկսած նրանից, որ 44 օր խաբում էին, թե հաղթում ենք, վերջացրած իրենց իսկ ընտրողներին հայտարարելով, թե բոլորին ծեփելու ենք պատերին, ամեն ինչը խաբել են: Այս քաղաքական ուժը ծայրից ծայր կեղծիքի վրա է: Իրենք կարող են կեղծել և ՏԻՄ ընտրություններում, և համապետական ընտրություններում, մի վայրկյան անգամ չեմ կասկածում»,-ասաց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով նրան, որ ՔՊ վարչության նախագահ առաջին անգամ ընտրվել է Նիկոլ Փաշինյանը, արդյոք դա վկայում է նրա մասին, որ չի վստահում իր կուսակիցներին, Կարեն Քոչարյանն ասաց. «Խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին կամ մեկ ուրիին չի վստահում, խնդիրն այն է, որ ինքն էլ ոչ մեկին չի վստահում»:
Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրությունները կեղծվել են: Դրանից հետո ՔՊ վարչության ընտրության արդյունքների վերահաշբվարկ արվեց, որի արդյունքում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դուրս մնացին վարչությունից, իսկ վարչության անդամ դարձան Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.