Последние новости

G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է

G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է, քննադատել են Չինաստանին և Իրանին։

Վերջիններս համատեղ հայտարարություն են տարածել, որում շարադրված է Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հարցով ընդհանուր դիրքորոշումը։

«Մենք հաստատում ենք, որ մենք վճռական ենք՝ ֆինանսական, մարդասիրական, պաշտպանական, քաղաքական, տեխնիկական և իրավական աջակցություն ցուցաբերելու Ուկրաինային»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու և բնակչությանը վախեցնելու փորձերի մեջ։

Նրանք նաև նշել են «Մերձավոր Արևելքում և դրա շուրջ Թեհրանի շարունակվող ապակառուցողական գործունեությունը»։

Նախարարները հայտարարել են, որ ձգտում են «Չինաստանի հետ կառուցողական համագործակցության» այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, մաքուր էներգիան և առողջությունը, սակայն զգուշացրել են, որ Պեկինը «պետք է պահպանի գլոբալ կանոնները, հատկապես՝ Թայվանի հարցում»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ