Последние новости

Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է

Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի ահաբեկչության համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Irna» գործակալությունը՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը։

Ըստ աղբյուրի` Իրանի իրավապահ մարմիններն արդեն պարզել են, որ ադրբեջանցին Թեհրան է մեկնել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից։

Հասնելով Իրանի մայրաքաղաք՝ ենթադրյալ հանցագործն այդ մասին հայտնել է Ադրբեջանում համակարգող մարմնին։ Նշվում է, որ նա կապ է հաստատել նաև օտարերկրյա քաղաքացիներով համալրված ցանցի հետ, որոնց հավաքագրել է «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությունը, և հայտնել, որ ինքը Թեհրանում է։

Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի տարածքում։ Ահաբեկչության հետևանքով մահացել էր 13, վիրավորվել՝ 45 մարդ։ Իրանի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին այս ահաբեկչությունը կազմակերպելու մեջ՝ Իրանում անկայունություն հրահրելու համար։ Հետաքննության շրջանակում 26 մարդ է բերման ենթարկվել։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ