Последние новости

«ԱՐԵՎՈՐԴԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ․ ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի հաղթող ֆիլմերը հայտարարվել են նոյեմբերի 8-ին Հայաստանի կինոգործիչների միության (ՀԿՄ) Կինոյի տան Մեծ դահլիճում կայացած պաշտոնական մրցանակաբաշխության ընթացքում։

Փառատոնի մեկնարկին հաջորդող հինգ օրերի ընթացքում՝ նոյեմբերի 4-8-ը, ՀԿՄ դահլիճներում բնապահպանական լավագույն ֆիլմերի ցուցադրություններ էին տեղի ունենում։

«Արևորդի» 2022-ի մրցութային երեք հիմնական անվանակարգերի հաղթող ֆիլմերն ընտրվել են 17 երկրներից ստացված 30 վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն տպավորիչ ու բազմազան պատումներից, որոնցից յուրաքանչյուրի առանցքում հանրությանը մեր ժամանակների մեծագույն արհավիրքներից մեկի՝ կլիմայի փոփոխության մասին իրազեկելու հրամայականն է, կոչը՝ շրջակա միջավայրը պահպանելու, գիտակցելու անդառնալի վտանգը, որ սպառնում է Երկիր մոլորակի բոլոր կենդանի արարածների գոյությանը։

Փառատոնի գլխավոր մրցանակը` «Լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում ստացել է ռեժիսոր Լարս Հենրիկ Օսթենֆելդի «Սառույցի միջով» (Into the Ice) ֆիլմը (Դանիա, Գերմանիա, 2022)։

«Կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին» անվանակարգում հաղթող է դարձել ռեժիսորներ Քրիստոֆեր Ջ Քարթերի և Ռալի ԻԼեյթեմի «Վերակենդանացնելով գետերը» (Reviving Rivers) ֆիլմը (ԱՄՆ, 2022):

«Մանկապատանեկան ֆիլմեր շրջակա միջավայրի մասին» անվանակարգում գլխավոր մրցանակը ստացել է ռեժ՝ Սոհելիա Փուրմահամադի «Փրկիչը» (The Saviour) ֆիլմը (Իրան, 2021):

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ում հանձնվեց «Սառույցի միջով» ֆիլմի մրցանակը, որը դեսպանության աջակցությամբ կփոխանցվի ռեժիսորին։

Ըստ դեսպան Ռիխտերի «Ի խնդիր ապագա սերունդների կենսապայմանների պահպանման՝ Գերմանիան սատարում է կլիմայի պաշտպանության համար սահմանված նպատակների իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը։ Ուրախ եմ, որ գերմանադանիական „Into the Ice“ ֆիլմն իր անվանակարգում գրավել է առաջին տեղը։ Այս ֆիլմը պարզորոշ վեր է հանում Գրենլանդիայի սառցասարերի օրհասական վիճակը՝ որպես գլոբալ տաքացման ցուցիչ»։

«Փրկիչը» (The Saviour) ֆիլմի մրցանակը հաղթող ռեժիսորին փոխանցել հանձն առավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության Մշակույթի կենտրոնն ի դեմս տնօրեն Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի։

«Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր, որոնք անդրադառնում էին կլիմայի փոփոխությանը, ցույց տալիս թե՛ մարդկության կողմից դրական արդյունք գրանցելու հաջողած փորձերը, թե՛ ավելի կայուն ապագայի համար մղվով բարդ պայքարը, և թե՛ բնապահպանության ավելի գորշ ու ծանր կողմը։

Շատերի համար, թերևս, բավականին բարդ է նայել ու ֆիլմերի տեքսով հիշեցում ունենալ մոլորակի տարբեր ծայրերում տեղի ունեցող բարդ իրողությունների մասին շատ հաճախ մենք պարզապես փորձում ենք անտեսել խնդիրները՝ կենտրոնանալով իրականության ավելի դրական ու բազմերանգ դրվագների վրա։ Փառատոնում ցուցադրվող ֆիլմերը պարզապես կինոարվեստի գործեր չեն, դրանք կարևոր ուղերձ ունեն, և եթե դրանք դառնում են շարժառիթ ձեր մեջ հուզական թեկուզ և չնչին արձագանքի, ապա իզուր չեն փառատոնը կազմակերպելու մեր ջանքերը», նշեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Կազմակերպիչներն ընդգծեցին, որ հաջորդ տարի «Արևորդի»-ն փառատոնի հիմնադիր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) 20-ամյակի շրջանակում նախատեսված միջոցառումների կիզակետը կլինի՝ ընդարձակված ծրագրով, նոր մրցանակներով և անվանակարգերով։

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հույս հայտնեց, որ 12-րդ «Արևորդին» ավելի ներշնչող ու համընդգրկուն ազդեցություն կունենա՝ ընդգրկելով Հայաստանի, տարածաշրջանի և միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչների։ «Փառատոնը կարող է նաև խաղաղության երկխոսության յուրատիպ հարթակ լինել, որտեղ կքննարկվեն բոլորիս միավորող և բոլորիս համար ընդհանուր շրջակա միջավայրի առավել հրատապ մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները», հավելեց պարոն Խաչատրյանը։

Հանդիսավոր արարողությանը հաջորդեց «Սառույցի միջով» ֆիլմի ցուցադրությունը։

«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը և Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամը։

«Արևորդի» (SunChild) փառատոնի մասին՝

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը 2007թ-ին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։

Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Այն էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։

2022թ «Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնն նվիրված էր Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը: Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված էին նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։ Նոյեմբերի 8-ից ի վեր ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվում նաև ՀՀ տարբեր մարզերում։

2022թ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի գործընկերներն են Վիվա-ՄՏՍ-ը, ԱՄՆ Անտառային ծառայությունը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը։

www.sunchild.am

FPWC-ի մասին`

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանման, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Հիմնադրամը նպատակ ունի մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքային ուղղություններն են։ Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք

www.fpwc.org

Галерея (7 фото)

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Давид АНАНЯН: "МОЛЧАНИЕ И БЕЗДЕЙСТВИЕ В НЫНЕШНЕЙ СИТУАЦИИ РАВНОСИЛЬНЫ СОУЧАСТИЮ"
    2025-06-10 10:03

    "Нынешняя политическая реальность в Армении вызывает глубокую обеспокоенность не столько качеством управления, сколько самой сущностью его направленности", - констатирует экс-глава Комитета госдоходов (КГД) Давид АНАНЯН. По его словам, мы наблюдаем сейчас не просто отрыв власти от нации и общества, но и системную деформацию государственного дискурса в антинациональном ключе.

  • Последний бастион
    2025-06-09 10:35

    Пашинян, присвоивший все ключевые ветви и институты власти, готов устранить любое препятствие, угрожающее его власти, – даже ценой свержения конституционного строя, пишет онлайн-ресурс Армянского центра стратегических и национальных исследований «ACNIS ReView. Взгляд из Еревана» в публикации «Последний бастион». В ней подчеркивается,  что очередь дошла до последнего из столпов нашей национальной идентичности – Церкви, которая уже 7 лет в одиночку противостоит нападкам власти, и долг каждого из нас – вступить в священную борьбу, встать рядом с Верховным Патриархом:  последний бастион, последний окоп мы должны защитить всей нацией, иначе потомки нам этого не простят… Статью полностью приводим ниже.

  • ЖЕЛЕЗНЫЙ ХАЧКАР ЭМИЛЯ САРГСЯНА
    2025-06-09 10:26

    Есть истории, покоряющие современников, а потом со временем превращающиеся в легенды, хотя и были на самом деле. В этот список войдет и железный хачкар у часовни Камакатар в Ванадзоре. Он создан кузнецом Эмилем Саргсяном.

  • ГЕРОИЧЕСКОЕ УЧАСТИЕ АРМЯН В СВО. ЧАСТЬ ЧЕТЫРНАДЦАТАЯ
    2025-06-09 10:05

    Газета «Ноев Ковчег» продолжает серию публикаций о российских военнослужащих и бойцах добровольческих отрядов, которые в зоне СВО (специальной военной операции) проявляют невероятные примеры доблести и отваги на поле боя.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ