Последние новости

Էրդողանը խոստացել է պատասխան տալ ԵՄ-ին, որը 52 տարի Թուրքիային պահում է իր դռների մոտ

Թուրքիան 52 տարի սպասում է Եվրամիության դռան մոտ և անհրաժեշտ պատասխան կտա, երբ գա ժամանակը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թյուրքական խաղաղության բարձրագույն շքանշանով» պարգևատրման արարողության ժամանակ։

«Մեզ 52 տարի ստիպեցին տառապել դռների մոտ։ Դեռ շարունակում են նույնն անել: Բայց մենք կպատասխանենք, երբ ժամանակը գա», - ասել է Թուրքիայի ղեկավարը։

Թուրքիան 1963-ին ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ 1987-ին դիմել է միությանն անդամակցելու համար, սակայն անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում ՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ