Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է կարգավորման գործընթացը «խոչընդոտելու» մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի Սենատին մեղադրել է «սադրանքի» և Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացին «խոչընդոտելու» մեջ։ Այսպիսով Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի Սենատի կողմից բանաձևի ընդունմանը, որը ենթադրում է պատժամիջոցներ Բաքվի դեմ։
Հիշեցնենք, որ երեկ ընդունված բանաձևը ենթադրում է պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացում, երկու երկրների միջև շարունակական խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնության սատարում։
«Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը բացարձակ հեռու է ճշմարտությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ և կրում է բացահայտ սադրիչ բնույթ, ծառայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի խաթարմանը»,-ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։
Այնուհետև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «Սենատի կողմից ընդունված և ոչ մի իրավական ուժ չունեցող բանաձևը հստակ ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը»։ «Բանաձևում նշված մտացածին պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակներին հայտնի չեն պատմական փաստերն ու տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղ» ձևավորման մասին, ևս մեկ անգամ հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանն Ադրբեջանի անբաժանելի մասն է, այդ տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն Ադրբեջանի ներքին գործն է, և նրանց անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան։ Խրախուսելով Հայաստանում ռևանշիստական ուժերին՝ Սենատի այս բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և առաջընթացին և հեռու է բանաձևում նշված «կայուն խաղաղության սատարումից»»,-ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ բանաձևն ընդունվել է գրեթե միաձայն։ Դրա ընդունման օգտին քվեարկել է 296 սենատորներից 295-ը։
Հիշեցնենք նաև, որ բանաձևի քննարկումից առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ցուցադրաբար հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի» դեսպանի լիազորություններից՝ միաժամանակ կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեին մեղադրելով կազմակերպությունում Ֆրանսիայի քաղաքականության իրականացման մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 12:26
Расходы областных администраций в 2024 году составили 5,8 млрд драмов. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения отчета «Об исполнении Государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 11 июня министр финансов республики Ваге Ованнисян.
-
2025-06-11 12:23
Генеральный секретарь Совета Европы Ален Берсе 11–12 июня посетит Армению. Об этом сообщили в пресс-службе организации.
-
2025-06-11 12:20
Президент США Дональд Трамп во время телефонного разговора 9 июня, заявил премьер-министру Израиля Биньямину Нетаньяху, что он против военных действий против Ирана, поскольку ожидает, что достигнет с Тегераном соглашения по ядерной программе. Как передает Арменпресс, об этом сообщает новостная платформа Axios со ссылкой на израильских и американских официальных лиц.
-
2025-06-11 12:12
Общественная организация «Национальный союз езидов Синджара» выступила с заявлением по поводу нападок на Армянскую Апостольскую Церковь и Католикоса Всех Армян Гарегина II.