ՈՐՏԵՂՈ՞Վ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրումը կախված է մի քանի գործոններից, որոնք առաջին հերթին կապված են այն բանի հետ, թե որքանով կպահպանվեն Հայաստանի ազգային շահերը: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Խորհրդարանականից հետաքրքրվեցին, թե հնարավոր է արդյոք փաստաթղթի ստորագրումը մինչև ընթացիկ տարեվերջ։ «Ինչ վերաբերում է մինչև տարեվերջ ստորագրման հնարավորությանը, ապա կարող եմ ասել՝ և այո, և ոչ, քանի որ ստորագրումը կախված է երկու կողմերից: Կոնկրետ Հայաստանի մասով կարող եմ ասել, որ կախված է նրանից՝ արդյոք կպահպանվեն Հայաստանի «կարմիր գծերը»։ Մենք չենք կարող փաստաթուղթ ստորագրել մեր «կարմիր գծերի» խախտման պայմաններում»,- ասաց Պապոյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՊԱՐԶՎՈՒՄ Է ՝ ԵՐԵՎԱՆՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՈՒՆԻ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ։ Մինչ օրս հայկական իշխանության ներկայացուցիչները ջանադրաբար թաքցրել են դրանք, հիմա կարծես թե ամեն ինչ փոխվել է, գծերի մասին սկսել են բացահայտ խոսել։ Թվում է՝ լավ է ուշ, քան երբեք: Ընդ որում լավ է, որ հայկական իշխանության ներկայացուցիչներն այսօր անընդունելի են համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի կարմիր գծերի խախտման պայմաններում։ Հարցը լոկ այն է, թե որտեղով են դրանք (կարմիր գծերը) անցնում ըստ Փաշինյանի թիմի վարկածի։
Տրամաբանությունը հուշում է, որ, այսպես ասած՝ հողի վրա դրանք անցնում են խստիվ Հայաստանի Հանրապետության սահմաններով։ Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է բախվի համարժեք հակաքայլերի, որոնք կոչված են նախանշելու, վերականգնելու, ամրապնդելու նույն այդ կարմիր գծերը։ Մի խոսքով՝ զարկելու բոլոր նրանց գլխին, ովքեր խախտում են դրանք։
Սակայն Հայաստանի իշխանությունն ունի այլընտրանքային, ոչ ավանդական տրամաբանություն։ Օրերս դա ցուցադրեց ՔՊ մեկ այլ պատգամավոր, ընդ որում՝ ոչ թե պարզապես պատգամավոր, այլ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի մի ամբողջ տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նա, մասնավորապես, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց. «Այո, մենք գիտենք, և դուք բոլորդ էլ գիտեք, որ դա այդպես է։ Իհարկե, ադրբեջանական բանակը գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, այդ բանակը գետնին չի քնում, ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, խրամատներ փորում և այլն: Ես արդեն պետք է շատ հստակ ասեմ, որ դուք այլևս այդ հարցը չտաք: Այս իրավիճակում, մեր ուժերի հարաբերակցության վիճակում մարտական գործողություննե՞ր սկսենք»։ Ճշտող հարցին, որ եթե հիմա Հայաստանը փորձի խոչընդոտել այդ բունկերների ու ճանապարհների կառուցմանը, կարո՞ղ է արդյոք լայնամասշտաբ պատերազմ սկսվել, պատգամավորը պատասխանեց. «Իհարկե՝ այո, մանավանդ որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, սադրում, որպեսզի խափանի խաղաղ գործընթացը։ Այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկիզբը շատ ծանր հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետության համար»։
Եթե ասվածը թարգմանենք ավելի հասկանալի լեզվի, ապա ստացվում է, որ հայկական կողմը թույլ է տալիս ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներին ամրանալ գրավյալ հայկական տարածքներում այն պատճառով, որ խուսափում է պատերազմից։ Այո, այդպիսի պահվածք սկզբունքորեն կարող է լինել: Պարտվողական դիրքորոշումը նույնպես դիրքորոշում է։ Բայց այդ խորապատկերին խոսել որևէ կարմիր գծերի մասին՝ պարզապես ծիծաղելի է: Մյուս կողմից, եթե թշնամին տեսնում է, որ Հայաստանը չի դիմադրում իր զավթողական գործողություններին «միայն թե պատերազմ չլինի» կարգախոսով, ապա պետք է առնվազն ապուշ լինել՝ իրավիճակից չօգտվելու և նորանոր տարածքներ չզավթելու համար։ Եվ վերջապես, անպատասխան են մնում տարրական հարցերը. որտեղո՞վ են այնուամենայնիվ անցնում նույն այդ կարմիր գծերը, եթե, փաստորեն, չեն անցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմաններով։ Որտե՞ղ է Հայաստանի ցավազգայության շեմը, որտե՞ղ է բռնազավթման հանդուրժման սահմանագիծը։
Ասենք, սրանք հռետորական հարցեր են։ Իրականում անցած տարվա մայիսից Հայաստանի իշխանությունը գործնականում ցույց է տալիս, որ մտադիր չէ կասեցնել ադրբեջանական զինված ուժերի խորացումը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Բավական է հիշել Փաշինյանի հայտարարությունը, թե իբր՝ բա արժե՞ պատերազմ սկսել Սև լճի 30 տոկոսի համար։ Ահա այսպես սկզբում Սև լիճը չդարձավ կարմիր գիծ, իսկ հետո նաև հայկական հողի հարյուրավոր քառակուսի կիլոմետրերը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
-
2025-06-12 09:35
Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.
-
2025-06-10 09:38
Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.
-
2025-06-09 10:17
Министр финансов Армении Ваге Ованнисян в качестве причины спада числа туристов и денежных переводов в Армении в 2024 году указал фактор России, передает АРКА. По данным Армстата, число иностранных туристов, посетивших Армению в 2024 году, составило 2 208 179, уменьшившись на 4,7%. «Это в основном было обусловлено снижением количества туристов из России», - сказал Ованнисян в среду в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, большой приток российских граждан в Армению в 2022-2023 годах носил временный характер. Глава Минфина также отметил, что спаду притока некоммерческих денежных переводов на 34,8% во многом негативно способствовало сокращение переводов из России на 52,8%. «Эти факторы последовательно возвращаются к своим естественным уровням», - сказал Ованнисян.