Զաս․ Հայաստանին աջակցելու ՀԱՊԿ նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է
Հայաստանին աջակցելու համատեղ միջոցառումների վերաբերյալ ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությությունը պահպանվում է։ Այն տեղեկատվույունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ–ադրբեջանական սահմանին։ ՀՀ–ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է»,– ասաց Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ կազմակերպությունը մեծ նշանակություն է տալիս նաև Տաջիկստան–Ղրղզստան սահմանին իրավիճակի կարգավորման անհրաժեշտությանը։
«Կարծում ենք, որ ՀԱՊԿ–ը ունի անհրաժեշտ միջոցներն ու փորձը մեր անդամ երկու երկրներին աջակցություն տրամադրելու համար։ Իհարկե, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ կհամարեն»,– ասաց Զասը։
Այս պահին Երևանում անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ավելի ուշ նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։
2022 թվականին կազմակերպության նախագահությունը ստանձնել էր Հայաստանը, հաջորդ տարի այն կնախագահի Բելառուսը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 15:19
В условиях растущей нестабильности на Ближнем Востоке и усиления угроз со стороны Турции и Азербайджана, Артур Ванецян — председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор Службы национальной безопасности Армении — в серии интервью изданию News.am обозначил критические вызовы, стоящие перед страной, и резко раскритиковал действия действующих властей, возглавляемых премьер-министром Николом Пашиняном.
-
2025-06-17 14:59
Научный журнал Музея-института Геноцида армян вошел в международную сеть Scopus. Об этом заявила министр образования, науки, культуры и спорта Армении Жанна Андреасян.
-
2025-06-17 14:56
Основная причина скопления армянских грузовиков на КПП "Верхний Ларс" – сбои в работе рентгеновских аппаратов на российской стороне. Об этом Sputnik Армения сообщил глава регулирующего отдела экспедиторской компании "Спайка" Карен Агдалян.
-
2025-06-17 14:53
Из Ирана через Армению были эвакуированы 110 граждан Индии, в том числе студенты. Об этом сообщила Sputnik Армения пресс-секретарь МИД Ани Бадалян.