Հնարավոր չէ 10 մլն դրամի սետիֆիկատով տուն գնել. տեղահանվածները բողոքի ակցիա են անում
Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային հարցը։
Մասնավորապես, կառավարության մոտ հավաքվել են Քաշաթաղի, Բերձորի նախկին բնակիչները։
Նրանք բողոքում են, որ պետությունը չնայած 10 մլն դրամին համարժեք սետիֆիկատ է տրամադրել, բայց տները շատ թանկ են, և հնարավոր չէ 1 տարի ժամկետում (սետիֆիկատի օգտագործման վերջնաժամկետն է) տուն գնել։
Բնակիչների խոսքով` հավելյալ գումար է պետք, բայց բանկերը հրաժարվում են գումար տրամադրել, գործարք կնքել՝ իրենց կանգնեցնելով խնդրի առջև։
«Իրենք առանց մեզ հետ խորհրդակցելու, բնակարանների գներին տեղեկանալու որոշել են, որ եթե Երևանում ցանկանանք տուն գնել, մեզ կտրամադրեն 8 մլն դրամի սետիֆիկատ, իսկ մարզերում՝ 10 մլն դրամի»,–ասաց բնակիչներից մեկը։
Ցույցի մասնակիցների տեղեկություններով, մոտ 25 ընտանիքի սետիֆիկատ են տրամադրել, որոնցից 2 –3 ընտանիք փորձել են տուն ձեռք բերել, բայց դեռ չի հաջողվել։
Բնակիչները շեշտում են, որ իրենց բողոքն ուղղված է Արցախի և Հայաստանի իշխանություններին, քանի որ երկու կողմից էլ միայն խոստումներ են լսել։ Առջևում ձմեռ է, իսկ նրանցից շատերին վարձով բնակարաններից անգամ դուրս են հանում։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի հետևի մուտքի մոտ սպասում են մինչև պաշտոնյաները դուրս գան, որպեսզի չկարողանան առանց իրենց հարցերին պատասխանելու հեռանալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).