ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻ՝ Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ ՏԱՆԸ ԲՈՒԺՎՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ
Նախագիծը իրականացվում է Արդշինբանկ և «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության աջակցությամբ
Հայաստան այցից առաջ աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովը ողջույնի խոսք է հղել իր հայ հանդիսատեսին.
«Թանկագին ընկերներ, Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն: Ես բազմիցս եկել եմ որպես մենակատար և դիրիժոր՝ «Մոսկվայի Վիրտուոզների» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ՝ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ձեր ցավն արտացոլվում է նաև ի՛մ սրտում, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Մենք հանդես կգանք երեք համերգով. Երկուսը՝ Երևանում և մեկը՝ ինձ համար շատ նշանակալի քաղաքում՝ Գյումրիում: Այս երեք համերգներից առաջինը «Զինվորի տանը» բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է։
Այն տղաները, ովքեր ի վիճակի կլինեն գալ համերգի, կդառնան համերգի ունկնդիրներ, որի ծրագիրը կազմված է հատուկ իրենց համար, իսկ դահլիճի մնացած տեղերը կվաճառվեն: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Զինվորի տուն:
Կան ուղեկիցներ և կան ընկերներ: Մենք ընկերներ ենք: Այդպես եղել է և այդպես կլինի միշտ: Ձեր Վլադիմիր Սպիվակով»:
Վլադիմիր Սպիվակովի համերգով, նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Զինվորի տան» նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ «Armenia 301» նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար:
ԵՊԲՀ ռեկտոր եվ «Զինվորի տան» համահիմնադիր Արմեն Մուրադյանն իր երախտիքի խոսքն է հայտնում հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին՝ կրկին հայ ժողովրդի և այս անգամ՝ «Զինվորի տան» կողքին կանգնելու համար:
««Զինվորի տան», բոլոր զինվորների, անձամբ իմ և Հայկուհի Մինասյանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Սպիվակովին՝ մարդասիրական նման գեղեցիկ քայլի համար: Կանգնել հայ զինվորի կողքին, սատար լինել նման աստվածահաճո գործի, նշանակում է՝ ոչ միայն հայ ժողովրդի մեծ բարեկամը լինել, այլև իսկապես՝ մեծ հումանիստ: Պատահական չէ, որ հենց այս բարեգործական համերգով ենք տալիս «Զինվորի տան» «Armenia 301» ծրագրի մեկնարկը: Սա մի ծրագիր է, որ նպատակ ունի «Զինվորի տան» շուրջ, այսինքն ի նպաստ զինվորի առողջության և բարօրության կատարվող գործի շուրջ համախմբել համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին: Ուրեմն, ի գործ՝ ի նպաստ հայրենիքի պաշտպանների»,-ասում է Արմեն Մուրադյանը:
«Զինվորի տանը» նվիրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է Արդշինբանկը: Բանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, հիշատակելով «Զինվորի տան» հետ արդեն մի քանի տարվա վաղեմության ծրագրերը, կարևորում է գործակցության շարունակությունը: «Սա մեծ սոցիալական ծրագիր է, որին մենք շարունակաբար աջակցում ենք։ Այսօրվա միջոցառումը բանկի ևս մեկ ներդրումն է վերականգնողական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում: Մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում մաեստրո Սպիվակովին, ով իր գործունեությամբ արդեն երկար տարիներ սատարում է հայ ժողովրդին»,-նշում է Արտակ Անանյանը։
Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել Սարյանի կտավի շուրջ, միասնաբար «ստեղծել» կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի կառուցման գործին:
Այս համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Պյոտր Չայկովսկիի, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի,
Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:
Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
Նոյեմբերի 28-ի համերգի եքսկլուզիվ հովանավոր է հանդիսանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը։ Ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր): Այս ստեղծագործությունները համաշխարհային երաժշտարվեստի ամենատպավորիչ գործերից են:
ԳեոՊրոՄայնինգ ընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, այս նախագիծը իր մեջ ունի մեծ գթասրտության սիմվոլ․ «Մեզ համար մեծ պատիվ է դառնալ մշակութային ծրագրի գործընկեր, որն ունի խորը հումանիտար և սոցիալական նշանակություն: Մշակույթն անհնար է առանց գթասրտության, քանզի գթասրտությունը մշակույթի մաս է: Հնչում է Չայկովսկի, Ռախմանինով՝ երաժշտության և մշակույթի միջազգային լեզուն։ Մենք հաճախ ենք ասում, որ մշակույթը մեր ամենամրցունակ ոլորտն է, որը կարող է մեզ հասցնել համաշխարհային մակարդակի։ Հենց նման հանդիպումներն են ծառայում երկրի պատվին, կամուրջ են դառնում դեպի համաշխարհային մեծ խաչմերուկ՝ այնտեղ, որտեղ կա փոխազդեցություն և որ ամենակարևորն է՝ փոխըմբռնում։ Ընդհանրապես դասական երաժշտության մասսայականացմանը նպաստելը մեծ ու կարևոր ներդրում է ազգի քաղաքակրթական կոդի զարգացման գործում»։
Վլադիմիր Սպիվակովի այցը Հայաստան առանց Գյումրի այցելելու դարձել է արդեն անհնար: Չէ՞ որ դեռ հեռավոր 1989թ. գալով Գյումրի (այն ժամանակ դեռ Լենինական), նա խոստացավ, որ կվերադառնա և պահում է իր խոստումը մինչ օրս: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 29-ին կայանալիք համերգին կհնչեն հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից , «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից սյուիտը:
Այս երաժշտական հրավառությունը հնարավոր դարձավ «Արվեստ23»-ի և ՌԱՖՆ բարեգործական հիմնադրամի ջանքերով: Իսկ Գյումրու համերգի կազմակերպիչն է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am-ի միջոցով և Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 09:36
Опубликовать документы переговоров – вот главный вопрос, а не то, у кого в какой общине сколько мандатов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов, отметив, что граждане Армении должны потребовать от Никола опубликовать переговорные предложения, в частности, предложения 2019 года.
-
2025-04-07 10:27
5 апреля в Академии шахмат Армении состоялся традиционный шахматный чемпионат среди журналистов, организованный Ассоциацией зарубежных корреспондентов (президент – Тигран Оганесян). В юбилейном десятом турнире приняли участие 16 представителей СМИ, сыгравшие семь туров с контролем времени 10 минут на партию, плюс 5 секунд за каждый сделанный ход.
-
2025-04-07 10:08
«Вопрос отзыва международных судебных исков против Азербайджана мы воспринимаем примерно так: «Алиев потребовал, Никол испугался, покорился и отзывает эти иски», - пишет эксперт в сфере информационной безопасности Карен ВРТАНЕСЯН.
-
2025-04-05 10:46
Фонд детского здоровья Армении инициировал проведение концерта «Симфонический рок во имя здоровья детей» при участии Государственного симфонического оркестра Армении, объединившего легендарные рок-мелодии в симфоническом исполнении.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-12-05 11:26
Արդշինբանկը տեխնիկական աջակցման ռազմավարական համագործակցություն է սկսել Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ «Կանաչ ֆինանսական համակարգ» (Greening Financial Systems) ծրագրի շրջանակներում։
-
2024-11-29 09:00
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ (HSBC Հայաստան) 100% բաժնեմասի ձեռքբերման գործընթացի ավարտի մասին: Գործարքի վերջնականացման և ինտեգրացիայի մոտ տասն ամիս տևած աշխատանքներից հետո HSBC Հայաստանը ս.թ. նոյեմբերի 29-ին վերանվանվել է «Արդշինինվեստբանկ»: Բանկը ս.թ. դեկտեմբերի 2-ից արդեն պաշտոնապես կդիմավորի HSBC Հայաստանի հաճախորդներին` պայմանների և ծառայությունների պահպանմամբ, ինչպես նաև բազմաթիվ արտոնությունների ավելացմամբ:
-
2024-11-28 16:24
Ս.թ. նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացնում է ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ ի ծառայումն մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը:
-
2024-11-26 16:24
«Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air» Արդշինբանկն իր բոլոր քարտապաններին առաջարկում է մասնակցել խաղարկության և շահել 7 հատ MacBook Air նոթբուքերից մեկը՝ կատարելով Հայաստանից դուրս դրամական փոխանցումներ այլ երկրի ցանկացած Visa քարտին: