ԱԱԾ պահեստազորի սպաների միություն․ Պետք է բացատրեն, թե ինչ փաստաթղթեր են ուզում ոչնչացնել
Թյուր է այն կարծիքը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթերն առհասարակ չեն ոչնչացվում, թե դրանք անխտիր արխիվացվում և պահպանվում են: Նման հայտարարություն է արել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ–ն` անդրադառնալով ԱԱԾ արխիվների ոչնչացման մասին օրենսդրական փոփոխությանը։
Երեկ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը: Փաթեթի մեջ ներառված էր նաև ԱԱԾ–ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու հարցը։ ԱԱԾ–ն առաջարկել էր օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:
Առաջարկվող այս փոփոխությունն Ազգային ժողովում բուռն քննարկումների տեղիք տվեց, քանի որ պարզ չէ, թե ինչ բնույթի փաստաթղթեր են ոչնչացվելու, որոնք մինչ այժմ չէին ոչնչացվել և սահմանված ժամկետներով կամ մշտապես պահպանվում էին արխիվում: Փոփոխությունը հեղինակող կողմն ընդամենը պարզաբանեց, որ արխիվի նյութերի ոչնչացման համար որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել և այս փոփոխությունն արվում է այն տրամաբանությամբ, որ ունենանք դրանք ոչնչացնելու համար լիազորող նորմ:
«Փաստաթղթերի ոչնչացման գործընթացը հստակ կանոնակարգված է ներքին հրամաններով: Կախված փաստաթղթի բովանդակությունից, գաղտնիության աստիճանից` հստակ սահմանված են դրանց հաշվառման, պահպանման ժամկետները, արխիվացման /թվայնացման/ կամ ոչնչացման ընթացակարգը, նույնիսկ արխիվացված նյութերից օգտվելու կարգը: Ընդ որում` կան փաստաթղթեր, որոնք ընդհանրապես ենթակա չեն ոչնչացման: Եթե չի ոչնչացվում, արխիվացվում է փաստաթուղթը, ուրեմն կան դրա իրավական հիմքերն ու անհրաժեշտությունը»,– պարզաբանել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
ՀԿ–ի համար անհասկանալի է, թե ինչու է հիմա օրենսդրական նոր հնարավորություն ստեղծվում արխիվացված գաղտնի, հույժ գաղտնի նյութերի ոչնչացման համար:
«Եթե դրանք այնուամենայնիվ ոչնչացվելու են, դրանից առաջ արդյոք թվայնացվելու և այդ տեսքով պահպանվելու են, թե ոչ, ով և ինչ չափորոշիչների հիման վրա է որոշելու, թե արխիվացված նյութերից որոնք են պահպանվելու և որոնք են ոչնչացվելու»,–նշված է հայտարարության մեջ։
Անդրադառնալով ընդդիմության այն առաջարկությունը, թե ոչնչացումից առաջ նյութերի պարտադիր գաղտնազերծում պետք է տեղի ունենա, ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վստահեցնում է, որ դրանք հանրությանը հասանելի դարձնելու դեպքում իսկապես կարող է պետական անվտանգությանը կամ անձանց օրինական շահերին վնաս պատճառվել:
Հետևաբար օրենսդրական այս փոփոխության նախաձեռնողները պետք է պատգամավորներին, հանրությանը հնարավորինս մատչելի բացատրեն, թե օրենսդրական այս նոր գործիքակազմով ի՞նչ բնույթի փաստաթղթեր են պատրաստվում ոչնչացնել, որոնք փաստորեն մինչ այդ չեն ոչնչացվել և ԱԱԾ արխիվում ունեցել են պահպանության համապատասխան ժամկետներ, ռեժիմ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.