Հակառակորդի կրակոցներից Արցախում զինծառայողներ են վիրավորվել
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ՊԲ–ն քանիցս հայտարարել է, որ հակառակորդը տարբեր շրջաններում (Մարտունի, Մարտակերտ) թիրախավորել է գյուղանտնտեսական աշխատանքներ կատարող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքը։
Այս օրերին նաև Ադրբեջանի ԶՈւ–ն գրեթե ամեն օր ապատեղակատվություն է տարածում այն մասին, որ իբրև թե ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի կրակ են բացել տարբեր շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.