«+300 ՐՈՊԵ». ԽՈՍԻՐ Է՛Լ ԱՎԵԼԻ ՇԱՏ
Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y» և «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանի հիմնական փաթեթին ավելացնել 300 րոպե խոսելաժամանակ (ներառյալ՝ զանգեր ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան)՝ պարզապես ուղարկելով *303*2# հրահանգը:
«+300 րոպե» ծառայության ակտիվացման գինը կազմում է 500 դրամ:
Ծառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում:
«+300 րոպե». խոսիր է՛լ ավելի շատ
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/։
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 16:27
Британский журнал Global Banking & Finance Review назвал Ардшинбанк лучшим в Армении по итогам 2025 года сразу в четырех категориях: «Лучший корпоративный банк» «Лучший банк в сфере корпоративной и социальной ответственности (КСО)» «Лучший прайвит банк» «Лучший розничный банк»
-
2025-04-17 09:10
По инициативе и при непосредственном участии Юрия Навояна, председателя организации ДИАЛОГ, в одноименной книжной серии в Москве издан сборник стихов 100-летнего ветерана Великой Отечественной войны Лачина СТЕПАНЯНА «Моё время, моя Победа».
-
2025-04-16 09:58
В Армении действует удерживаемая внешними штыками негосударственная система, своим участием в которой оппозиция легитимировала антиармянский и пожирающий армян режим, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран Акопян. Он убежден, что это - очевидная для всех реальность, которую надо учитывать также, как когда-то предки армян считались с реальностью оккупационной власти Кара-Коюнлу или Кызылбашей, а для начала нужно сделать одну вещь: не быть манкуртом. Публикацию полностью приводим ниже.
-
2025-04-16 09:35
Круглые года оказались главными в судьбе Самвела Григоряна, крупного ученого, члена-корреспондента АН СССР (1987) и академика РАН (2000). Родился он в марте 1930-го в с. Гиши (Мартунинский район НКАО), скончался в апреле 2015 г. в Москве. За 85 лет жизни доктор физико-математических наук исследовал различные направления в науке и оставил множество ценных работ по аэродинамике, механике сплошных сред, грунтам и горным породам, сейсмологии, материаловедении и др.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: