Ռուբեն Վարդանյան․ Խաղաղության հաստատման հնարավորությունը միայն մեր ուժի մեջ է
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերանի շրջանի վարչակազմում, ծանոթացել առկա հրատապ խնդիրներին:
Արցախի պետնախարարի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն առաջնային է համարել անվտանգության խնդիրը՝ նշելով, որ դա լուրջ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և մարդկանց զրկում ապրուստից, քանի որ մշակելի հողատարածքների և արոտավայրերի զգալի մասը գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Խորհրդակցությանը բարձրացվել է նաև համայնքներ-վարչակազմ- նախարարություններ օպերատիվ կապի և արդյունավետ համագործակցության հարցը:
Ընդգծելով աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ միայն կարգապահ ու կազմակերպված աշխատանքով է հնարավոր դիմակայել նոր մարտահրավերներին: Այս իսկ պատճառով վարչակազմի ղեկավարների հետ ամենօրյա ռեժիմով խորհրդակցությունների մեխանիզմ է ներդրվել, ինչը հնարավորություն է տալիս անձամբ նրանցից լսել իրավիճակի ու հրատապ խնդիրների մասին:
Այցի ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել նաև Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, քաղաքացիական պաշտպանությանը, բնակարանային ապահովման խնդիրներին, դպրոցների, ճանապարհների վերանորոգմանը և այլն:
Անդրադառնալով անվտանգության խնդրին՝ պետնախարարը նշել է. «Խաղաղության հաստատման հնարավորությունը միայն մեր ուժի և համախմբվածության մեջ է: Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք: Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»:
Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինենք:
«Իրավիճակն այսպիսին է: Դրա դեմ պետք է պայքարենք բոլոր միջոցներով: Այս իրականությունը մեզնից բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում՝ թե՛ խնդիրների ախտորոշման, թե՛ որոշումների կայացման, թե՛ ընդհանուր գործելաոճի հարցում: Մենք շատ լուրջ վտանգներ և մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ողջ հայության պայքարն է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 09:24
Экс-госминистр Арцаха Рубен Варданян, находящийся в тюрьме в Азербайджане, попросил свою семью еще раз выразить благодарность всем своим соратникам и поделиться некоторыми своими мыслями, которые, как он считает, могут быть полезными людям в самых разных частях мира. Агентство «Новости-Армения» публикует полный текст обращения Варданяна, размещенный в его соцсетях.
-
2025-04-07 06:00
Европейский совет Всемирной федерации борьбы признал золотого, серебряного и бронзового призера Олимпийских игр, четырехкратного чемпиона мира, 7-кратного чемпиона Европы Артура Алексаняна лучшим борцом греко-римского стиля Европы в 2024 году. Об этом сообщается на странице в Facebook Федерации борьбы Армении.
-
2025-04-07 05:57
Россия открыта для сотрудничества с Арменией и готова ко всему, к чему готова армянская сторона, заявил журналистам в Ереване спецпредставитель президента РФ по международному культурному сотрудничеству Михаил Швыдкой, передает РИА Новости.
-
2025-04-07 05:54
Страны Европейского союза в ближайшие дни попытаются выступить единым фронтом против тарифов, введенных президентом США Дональдом Трампом, и, вероятно, одобрят первый пакет целенаправленных контрмер в отношении импорта из США на сумму до 28 миллиардов долларов - от зубной нити до бриллиантов, пишет агентство Reuters.