Փորձագետը նշել է Ադրբեջանի նվազագույն և առավելագույն նպատակները
Ադրբեջանի նվազագույն ծրագիրն է վերջնականապես փակել Արցախի հարցը, Ստեփանակերտի վրա բարձրացնել ադրբեջանական դրոշը, ավարտել Արցախյան շարժումը և բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Իսկ առավելագույն ծրագիրը որպես անկախ քաղաքական սուբյեկտ Հայաստանի աստիճանական անհետացումն ու Բաքվի սատելիտ դարձնելն է։ Պատահական չէ, որ Ալիևը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը որպես սուբյեկտ գոյություն չունի, և իրենք պետք է խոսեն այլ միջազգային ուժերի հետ»,-հավելեց փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը որևէ քաղաքականություն չի վարում, իսկ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե պահպանի իր իշխանությունը։
«Նա գավառական խորամանկություն է ցուցաբերում և պարզունակ քաղաքականություն է վարում։ Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, Հայաստանի և Արցախի շուրջ այսօր նկատվող գործընթացները չեն դադարի։ Հասկանալով դա՝ արտաքին խաղացողները փորձում են առաջինը նրան հրապուրել իրենց մոտ և հասնել ինչ-որ փաստաթղթի տակ ՀՀ վարչապետի ստորագրությանը։ ՀՀ իշխանությունն իր հերթին փորձում է առիթներ գտնել ժողովրդի համար զվարճանքներ կազմակերպելու համար՝ փորձելով ապացուցել, որ հայ ժողովուրդը զվարճանքից բացի այլ բան չի ուզում։ Այս ճակատագրական շրջանում նրանք փորձում են նման մոտեցման հակառակորդներին և կողմնակիցներին դուրս բերել միմյանց դեմ և այդ ֆոնին լուծել իրենց խնդիրները, իրականացնել հակահայկական նախաձեռնությունը՝ ստորագրելով ինչ-որ փաստաթուղթ կամ կնքելով ինչ-որ պայմանավորվածություն։ Հենց այդ նպատակն է հետապնդում իշխանությունը։ Քաղաքական էլիտաները պետք է ժողովրդին մատնացույց անեն այդ ծուղակը ընկնելու անթույլատրելիությունը»,-նշեց Կիվիրյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).
-
2025-07-28 19:37
Бизнесмен и филантроп Самвел Карапетян подал в суд на политика Азата Аршакяна, требуя публичного опровержения его заявлений и выплаты компенсации за клевету в размере 6 миллионов драмов. Об этом сообщается на информационной системе «Datalex».