Последние новости

Ուկրաինայում երկու ադրբեջանցի դատապարտվել են 8 տարի ժամկետով ազատազրկման՝ հայի առևանգման համար

Ուկրաինայում ազգությամբ հայի նկատմամբ բռնություն գործադրած ադրբեջանցիները դատապարտվել են ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։ Նշենք, որ ադրբեջանցիները՝ Միսիր Գասիմլին և Սուբհան Գուլևը, որոնք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ձերբակալվել են Կիևում՝ 2021թ.։

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ուկրաինայի դատարանը նրանց մեղավոր է ճանաչել առևանգման, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար՝ դատապարտելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։ Նշվում է, որ նրանք բռնություն են կիրառել Իսպանիայի քաղաքացու նկատմամբ, որն ազգությամբ հայ էր։

«Փաստինֆո»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ