Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ 5-7 ՏՈԿՈՍԻ ԶԱՐԹՈՆՔԸ ԿՏՐՈՒԿ ԿՓՈԽԻ ՊԱՏԿԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հասարակության շրջանում պատրանքներից մեկ օրում հնարավոր չի լինի ազատվել, սկզբում էլիտան պետք է ձերբազատվի դրանցից, ապա հասարակության 5-7 տոկոսը, դրանից հետո շարժիչը կաշխատի, իսկ պատկերը կտրուկ կփոխվի։ Այս մասին դեկտեմբերի 9-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դա պահանջում է աշխատանք և նոր ձևաչափեր, ընդդիմադիր ձևաչափեր։ Նա նկատեց, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունն ապրում են պատրանքների մեջ։
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պատրանքների մեջ ապրող հասարակության համար ամենաընդունելի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, որն իրարամերժ ու վտանգավոր հայտարարություններ է անում, և այդ ամենն անարձագանք է մնում։ «Ինչպե՞ս Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից։ Հասարակությունը լռում է ։ Ընդդիմադիր ուժերը խորհրդարանում պետք է մեծ աղմուկ բարձրացնեին, բայց համապատասխան միջավայր չկա»,-ընդգծեց Հովհաննիսյանը։
Փորձագետը հավելեց, որ խոսքը վտանգավոր գործընթացի մասին է, հասարակության մեջ տիրում է պետականության հանդեպ անտարբերության մթնոլորտ։ «Բայց մենք մեզ խաբում ենք կարճաժամկետ պատրանքով, մինչև չհանդիպենք վերջնական աղետի, այսինքն՝ պետականության կորստի։ Հասարակությունը չի պատրաստվում դրան հակազդել։ Մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո թույլ ենք տվել բովանդակային և կառավարչական սխալներ։ Պետք է ազնիվ լինել հանրության հետ։ Քաղաքացիներին պետք է հստակ ու թեզերով բացատրել, թե ինչ կլինի իշխանափոխությունից հետո։ Անհրաժեշտ են նոր փուլի առաջնորդներ, որոնք պետք է ձևավորվեն կոնկրետ միջավայրում։ Բայց ներկայիս միջավայրը թույլ չի տալիս դա անել»,-եզրափակեց փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:40
Охранники, обеспечивавшие безопасность Артура Ванецяна, освобождены. Об этом на своей странице в Facebook написал его адвокат Арсен Бабаян.
-
2025-06-13 09:38
Армянская епархия Швейцарии выражает свою поддержку Первопрестольному Святому Эчмиадзину и Его Святейшеству Патриарху.
-
2025-06-13 09:34
Католикос Всех армян Гарегин Второй 12 июня принял молодых людей из разных епархий в диаспоре, прибывших в Первопрестольный Святой Эчмиадзин для участия в стартовавших с июня занятиях по армяноведению и религиоведению.
-
2025-06-13 09:32
Рад сообщить, что на днях назад состоялось собрание членов Союза «Арцах», на котором, среди прочих решений, мы также избрали Исполнительный совет, состоящий из 11 членов, сообщил на своей странице в Фейсбук бывший госминистр Арцаха Артак Бегларян.