Արցախի ԱԳՆ․ Բաքվի գործողություները ուղղված են ռուս խաղաղապահների գործունեության խոչընդոտմանը
Ադրբեջանն այսօր կրկին անգամ դիմել է սադրիչ գործողությունների՝ Շուշիի հատվածում փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին. սա Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումն է, ապակառուցողական և հանցավոր գործողություն՝ ուղղված Արցախի ժողովրդի ահաբեկմանը, տարածաշրջանում անկայունության մթնոլորտի ձևավորմանը և ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության խոչընդոտմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
Հայտարարությունում նաև ասվում է. «Ինչպես միշտ, Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ չի երաշխավորում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի նման պահվածքը և կոչ անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ Արցախի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին վերջ դնելու և արցախահայության հիմնարար իրավունքների իրացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-11 05:56
Таможенные службы Армении временно перестанут пропускать армянские грузовики в Грузию. Как передает пресс-служба Комитета госдоходов республики, решение об этом принято с учетом скопления машин на грузинских пропускных пунктах в последнее время.
-
2025-06-11 05:52
Азербайджанский суд вновь отклонил ходатайство Рубена Варданяна о предоставлении его семье копий обвинительного заключения. Об этом пишут азербайджанские СМИ.
-
2025-06-11 05:44
«Несколько десятков фур, перевозящих армянский коньяк, продолжают оставаться на контрольно-пропускном пункте Грузии. На данный момент ведутся переговоры, чтобы эти фуры также получили возможность передвижения». Об этом 10 июня, Новости Армении-NEWS.am сообщили в Минэкономики РА.
-
2025-06-11 05:41
Диалог между Тегераном и Вашингтоном по иранской ядерной программе не зашел в тупик, он продолжается, заявил замглавы МИД Ирана Маджид Тахт-Раванчи.