Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ «ԷԿՈԼՈԳ» ՕՊԵՐԱՑԻԱՅՈՎ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՓՈՂԸ ՊԱՀԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄՔԻՆ
«Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին: Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք` հայերս, իսկ ռազա-քաղաքական առումով` նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ` կախված է հայ-ռուսական կողմերի համբերատարությունից:
Քանի որ բանապահպանական պահանջը ֆիկցիա է, և նրանց նպստակը բոլորովին այլ է, հետևաբար Ադրբեջանը չի շտապում բացել միջանցքը: «Էկոլոգ» օպերացիան կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը Նիկոլից չեն պոկել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» հանձնառությունը, կամ էլ ռուսները չեն դիմել ուժի կիրառման:
Լաչինի փակված միջանցքը կյանքի ճանապարհ է ոչ միայն Արցախի համար, այլ նաև ռուսական խաղաղարար առաքելության համար: Այն փակ լինել չի կարող, քանի որ նաև ռուսական պետության միջազգային հեղինակության և արժանապատվության հարցն է: Հետևաբար օտարերկրյա սցենարով «ՌԴ դեմքին նշանառված ադրբեջանական ատրճանակը», այսինքն փակված ճանապարհը կամ պետք է բացվի ուժով, կամ այդ ատրճանակը «կրակելու է»:
Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»: Այդ դեպքում մաքուր հայերեն խոսող ազերի «էկոլոգ»- զինվորականը ուղիղ եթերում կհայտարարի, որ իբրև թե ռուսական խաղաղապահի համազգեստով «ազգությամբ հայ» (իրականում չկան) խաղաղապահն է սադրել ու սպանել խաղաղ ակցիա իրականացնող ազերի «էկոլոգին»:
Նման սցենարը միջազգային արևմտյան հանրությանը փայլուն առիթ կտա ՌԴ խաղաղապահ առաքելությունը հարցականի տակ դնելու, իսկ Ադրբեջանին` ռազմական բախումների համար լեգիտիմ իրավունք ձեռքբերելու համար:
Վաղուց արդեն սկսվել է նյարդերի, դավադրությունների, բազմաֆունկցիոնալ ծուղակների, հոգեբանական ճնշումների և քաղաքական խարդավանքների ժամանակաշրջանը:
Ադրբեջանը շտապում է պոկել առավելը` քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի հանգուցալուծվել, և Նիկոլին չեն փոխել: Բացի այդ` Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են, որտեղ անշուշտ խաղարկվելու է արցախյան հաղթաթուղթը, ինչպես նաև Հարավային Կովկասում Հայաստանի հաշվին Թուրքիայի ամրապնդման ու դեպի կենտրոնական Ասիա առաջ մղման էրդողանյան նվաճումները:
Այսօր` օկուպացված տարածքներ, փակվող-բացվող ճանապարհ, վաղը` խափանված գազատար, վնասված էլեկտրամատակարարում, վերահսկվող կապ և տրանսպորտային հաղորդակցություն, կառավարվող ջրային ռեսուրսներ ու ճանապարհային հանգույցներ, նոր օկուպացիաներ և այլն:
Այս ամենը 5000-ից ավելի զոհերի գնով Ադրբեջանին տալուց հետո` մեզ պահել ենք միայն մեկ «հզոր խաղաթուղթ». դավաճան Նիկոլին: Մարդ ինչքան պետք է ատի իր երեխաներին, լինի տգետ ու հոգով անբարո, որ նմանատիպ իրավիճակների համար Նիկոլի պես «վարչապետ» ունենա:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.
-
2025-07-22 10:05
«Ильхам Алиев встал на антироссийский и антииранский путь Абульфаза Эльчибея, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен АЙВАЗЯН.
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.