Արմեն Աշոտյան․ Սփյուռք, Արցախը քո կարիքն ունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սփյուռքում շատ հայրենակիցներ ունենք, նրանց ժամանակն է` պայքարելու և Արցախին օգնելու։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Թող միջազգային հանրությունը տեսնի, թե անկախ նրանից` ինչեր է խոսում Նիկոլ Փաշինյանը տարբեր տեղերում, հայը ձեռքերը չի լվացել Արցախից, որ Արցախը հայկական է։ Սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, կարող եք ամանորյա բացիկների փոխարեն նամակներ հղել ձեր երկրների ղեկավարներին ստեղծված իրավիճակի մասին։ Կարող եք փողոցներ փակել, ինչպես փակում էիք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սփյո՛ւռք, Արցախը քո կարիքն ունի, մի մոռացիր այդ մասին»,–ասաց նա։
Աշոտյանը նշեց, որ ԵՄ գործընկերներին շնորհակալ է, բայց, միևնույն ժամանակ, նրանց հայտարարություններով Արցախում տները չեն կարող տաքացնել` Հայաստանը ԵՄ–ից միայն հայտարարություններ չէ, որ ակնկալում է։ Նրա խոսքով` այն գազի մեջ, որ ԵՄ երկրները գնում են Ադրբեջանից, հայի արյուն կա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի գործընկերներին` Աշոտյանը նշեց, որ գիտի` ինչպես է ԱՄՆ–ն պատժում մեկին, որը խախտել է մարդու իրավունքները։ Եվ եթե հիմա նրանք չեն ուզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատժել, գոնե դիկտատորին պատժեն, սանկցիա կիրառեն նրա նկատմամբ։ Դա, ըստ Աշոտյանի, պետք է նաև ԱՄՆ–ին։
ՀՀԿ փոխնախագահը հավելեց, որ միայն այս տարի 265 զոհ ենք ունեցել, որոնց համար գոնե սգո օր չի հայտարարվել։
Ակցիայի մասնակիցները մոմավառություն արեցին` ի հիշատակ զոհվածների և ի նշան պայքարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.