Օդային հումանիտար ուղի է պետք. Բեգլարյանը աջակիցների հետ ակցիաներ արեց դեսպանատների մոտ
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նրանց կողմնակիցները բողոքի ակցիաներ իրականացրին Երևանում` ԱՄՆ–ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։
Ակցիային մասնակցում են նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Յուրի Հայրապետյանը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Ակցիայի մասնակիցները Բոլոր դեսպանատների մոտ թղթե ինքնաթիռներ թռցրին` պահանջելով օդային հումանիտար միջանցք բացելու հնարավորություն ստեղծել Արցախի համար։ Այնուհետև նրանք հստակ պահանջներով նամակներ հանձնեցին դիվանագիտական կառույցներին։
«Խստագույն միջոցներով պահանջում ենք ու պահանջելու ենք, բողոքում ու բողոքելու ենք, ստիպում ու ստիպելու ենք, որպեսզի օր առաջ այս հրատապ խնդիրը լուծվի։ Պետք է երկարաժամկետ երաշխիքներ լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների ապահովման համար, այնուհետև հակամարտության արդարացի խաղաղ վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար»,– նշեց Արցախի պետնախարարի խորհրդականը։
Նա ընդգծեց, որ այս պահին արցախցին հումանիտար աջակցության կարիք ունի, այդ պատճառով իրենք համոզված են, որ ոչ միայն միջանցքը պետք է մաքրվի ալիևյան ռեժիմի ստրուկներից, այլև օդային հումանիտար միջանցք պետք է բացվի դեպի Արցախի Հանրապետություն։ Այդ հարցում, ըստ Բեգլարանի, ակնկալում են ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի բոլոր անդամների խիստ գործական դիրքորոշումներն ու գործողությունները։
«Արցախում արգելափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներ, ամուր և վճռական եղեք` անկախ բոլոր զրկանքներից ու մարտահրավերներից։ Մի քանի օր էլ դիմացեք, համոզված ենք, որ լուծումներ կգտնենք, սակայն չպետք է նվաստացման ու զիջման ենթարկենք մեր հայրենիքն ու արժեքները»,– ասաց Բեգլարյանը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում ինքը չի կարողանում իրականացնել իրեն տրված մանդատը, քանի որ հնարավորություն չունի Արցախ մեկնելու։ Նա շեշտեց, որ միջազգային հանրությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին պետք է հստակ արձագանք տա, որպեսզի Ադրբեջանի անպատժելիությունը չշարունակվի։
Ռուսաստանի դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ Ստեփանյանը կարևորեց իրենց այնտեղ լինելը, քանի որ տվյալ պետությունը բացի ՄԱԿ–ի ԱԽ անդամ լինելուց, նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն է։
«Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորակազմին փորձում է որակազրկել և հող է նախապատրաստում, որպեսզի 2025 թվականից հետո այդ ուժերը հանվեն Արցախից։ Կարծում ենք, որ ՌԴ–ն իր գործողություններով պետք է սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները և Արցախում ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկի։ Խնդրում եմ ռուս խաղաղապահներին ձեռնարկել բոլոր գործողությունները, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում վերականգնվի Հայաստանի և Արցախի միջև կապը»,– նշեց Ստեփանյանը։
Ակցիաների մասնակիցները դիվանագիտական բոլոր գերատեսչությունների մոտ վանկարկեցին. «Բացե՛ք կյանքի ճանապարհը։ Բացե՛ք օդային ճանապարհ։ Ո՛չ ցեղասպանությանը։ Մենք Արցախի կողքին ենք»։ Ձեռքերում էլ պահում էին «Դադարեցրե՛ք էթնիկ զտումները», «Դադարեցրե՛ք մարդկության դեմ հանցագործությունները», «Ճանաչե՛ք Արցախը» և այլ գրառումներով պաստառներ:
ՄԱԿ–ի ԱԽ անդամ պետությունների դեսպանատների մոտ ակցիաներից հետո բոլորը գնացին դեպի ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նրանց մեծ մասը կշարունակի նստացույց անել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.