ԵՐԲ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցմանը, հաղորդում է News.am-ը։
«Մենք նաև ուշադիր հետևում ենք այսօրվա զարգացումներին։ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը, բայց մենք հետևում ենք բաց աղբյուրներից հայկական և ադրբեջանական բազմաթիվ հաղորդումներին, կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ: ԵՄ-ն կրկնում է գործողություններում զսպվածության և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու իր կոչերը: ԵՄ-ն նաև հույս է հայտնում, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան ու կթուլացնեն լարվածությունը»։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԻՍԿԱՊԵՍ «ԵՄ-Ն ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ» ԱՐՑԱԽՈՒՄ։ Սակայն կարելի է կարծել, թե այնտեղ, որտեղ այդ ներկայությունը կա, Եվրամիության գործողություններն ու դիրքորոշումը շոշափելի դրական արդյունքներ են բերում։ Ամենևի՛ն, դա բնավ այդպես չէ։ Եվ լավագույն օրինակը հայ-ադրբեջանական սահմանին եվրոպական դիտորդական առաքելության գրեթե մեկամսյա ներկայությունն է հայկական կողմից։
Ուղիղն ասենք. ԵՄ առաքելության ներկայությունը լարվածության գոտում զսպող գործոն չդարձավ ադրբեջանական զինուժի ագրեսիվ գործողությունների համար, չենք խոսում արդեն այն մասին, որ ոչ մի կերպ չդրդեց պաշտոնական Բաքվին քայլեր ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի ապաբռնազավթման ուղղությամբ: Մեծ հաշվով հենց այդպիսի արդյունքով պետք է պսակվեր տվյալ եվրանախաձեռնությունը։ Համենայնդեպս դա տրամաբանական կլիներ։
Բայց պարզվում է՝ ԵՄ-ն իր ուրույն պատկերացումներն ունի տրամաբանության մասին։ Պատկերացումներն այդ տարօրինակ են, ինչն օրերս ցույց տվեց եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ին կավարտվի ԵՄ մոնիտորինգային առաքելությունը Հայաստանում, այն հետ կկանչվի։ Ընդ որում Բորելն ընդգծեց, թե առաքելությունը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Եվ ահավասիկ շատ կուզենայինք հասկանալ, թե ինչո՞ւ է առաքելությունը հետ կանչվում, եթե այն արդյունավետ է: Կամ այլ կերպ ձևակերպենք հարցը. իսկապես արդյունավե՞տ է արդյոք առաքելությունը, եթե որոշվել է այն հետ կանչել: Ոնց էլ շրջես, այս բանաձևում առաքելության հետկանչը ոչ մի կերպ չի համադրվում դրա արդյունավետության հետ։ Հակառակ սովորական տրամաբանության։
Այս խորապատկերին ԵՄ մեկ այլ ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե իբր՝ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, ինչը թույլ կտար ավելի լավ հասկանալ իրավիճակը, պարզապես ծիծաղելի է թվում։ Ընկեր եվրոպացիներ, դուք ներկայություն ունեիք Հայաստանում, ձեր իսկ գնահատմամբ՝ շատ արդյունավետ, բայց «ավելի լավ չհասկացաք իրավիճակը» և ընդհանրապես, որոշեցիք դադարեցնել այդ ներկայությունը։ Սա՝ մի կողմից: Մյուս կողմից՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պարագայում հասկանալու բան ընդհանրապես չկա, առավել ևս ներկա լինելու, որպեսզի հասկանաք։ 120 հազար արցախցիներ այս պահին լիովին մեկուսացված են արտաքին աշխարհից։ Եվ, ի դեպ, մեկուսացնող կողմը՝ Ադրբեջանը, դա չի թաքցնում։ Փաստացի դադարեցված է Արցախի պարենային, գազամատակարարման ապահովումը։ Տուժում են ծերերն ու երեխաները։ Մի խոսքով, առկա են հումանիտար աղետի բոլոր հատկանիշները։ Եվ ի՞նչ է անում ԵՄ-ն այս իրավիճակում։ Հետևում է դրան (իրավիճակին): Այսինքն՝ պարզապես նայում, թե ինչպես է զարգանում հումանիտար ճգնաժամը։
Ներկայության տպավորչությունը, իհարկե, կարևոր է։ Լրագրողները գիտեն, որ դա դասական ռեպորտաժի հիմքն է։ Բայց դա՝ լրագրողների համար: Իսկ նրանք, ովքեր հավակնում են միջնորդի դերին բարդագույն հակամարտության մեջ, չպետք է շփոթեն տպավորչությունը արդյունավետության հետ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.