Հայկ Մամիջանյան․ Քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել արդյունքները
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադարձել է իշխանականների հայտարարություններին, որ ռուս խաղաղապահների պարտավորությունն է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման խնդիրը լուծելը․ «ՀՀ քաղաքացին, որպես իր շահերի պաշտպան, ակնկալիք կարող է ունենալ բացառապես ՀՀ իշխանություններից։ ՀՀ իշխանությունները մեր գործընկերների, մեր ստրատեգիական դաշնակցի հետ պարտավոր են վարել այնպիսի բանակցային գործընթացներ, որի արդյունքում հրապարակային նեղացվածություններ հնչեցնելու կարիք չառաջանա»։
Խոսելով Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին՝ պատգամավորը նշել է․ «ՄԱԿ-ը բավական սպեցիֆիկ կառույց է, այն ունի բավական մեծ քաղաքական կշիռ, բայց ՄԱԿ-ի հայտարարություն, որոշում և գործողություն անցումը միշտ չէ, որ սահուն և հարթ է ընթանում, այնպես որ քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել դրա արդյունքները, որոնք կզգան մեր եղբայրներն ու քույրերը Արցախում»։
Mamul.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.