Ալեքսանդր ԺԻԼԻՆ․ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԽԼԵԼ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ
Ազգային անվտանգության հանրային կիրառական հիմնախնդիրների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Ժիլինը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրացման հետևանքները։
Նրա խոսքով՝ Արցախի հարցը նույնիսկ տարածքի մեջ չէ, այլ այնտեղ ապրող մարդկանց փրկելու մեջ է, որոնցից ցանկանում են ֆիզիկական ոչնչացման միջոցով խլել իրենց կենսատարածքը։
«Արցախում ստեղծված իրավիճակը բնութագրվելու է Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետագա սրմամբ։ Բաքվին/Անկարային ձեռնտու է իրավիճակը սրել մինչև կրիտիկական մակարդակ, քանի որ ռազմական ներուժի գերակայությունը նրանց կողմից է։ Սադրանքների էությունը լինելու է հայերին ռուս խաղաղապահների դեմ հանելը։ Մեղավոր ներկայացնելու մեզ և այդպիսով տարածաշրջանից հեռացնելու համար»,- ասել է նա «Незыгарь»-ին:
Ինչպես նշել է գնդապետը, կարևոր է նշել, որ ռուս զինվորների բարոյական, երբեմն էլ նույնիսկ ֆիզիկական նվաստացումներն արդեն սկսվել են, և նրանք դառնում են իրավիճակի պատանդը. «Այս իրավիճակը շտապ շտկելու կարիք կա։ Խաղաղապահ զինվորն ու սադրիչները պետք է իմանան, որ առաքելության թիկունքում կանգնած են Ռուսաստանի Դաշնության բոլոր զինված ուժերը, այդ թվում՝ միջուկային։ Հետո նրանց ոչ ոք մատով չի դիպչի։ Ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի KFOR-ին»,- ասել է Ժիլինը:
Ըստ փորձագետի՝ Թուրքիան Բաքվի ձեռքով ստեղծում է անտանելի կենսապայմաններ տեղի բնակչության համար՝ փակելով տրանսպորտային ուղիները, էներգետիկ մայրուղիները և այլն։ Կոտորածին ու հայ բնակչության ֆիզիկական ոչնչացմանը ընդամենը մեկ քայլ է մնացել.
«Ի՞նչ պետք է անի Հայաստանը. պետք է դաշնակիցներ փնտրի: Պետք է մերձենալ Իրանի հետ և խաղալ Իրանի և Թուրքիայի հակասությունների վրա։ ԻՀՊԿ-ն իրականում կարող է ռազմական օգնություն ցուցաբերել:
Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս Վարդանյանի, կարող է նույնիսկ սահմանափաակ քանակությամբ զորքեր խնդրել Թեհրանից, ինչը մեծապես կսառեցնի անսանձ ադրբեջանցիներին։ և, իհարկե, Երևանին այլ բան չի մնում, քան Նենսի Փելոսիի հետ պայմանավորվածություններից հետո Վաշինգտոնի հետ մերձենալը։
Ասում են՝ Արցախը թույլ բանակ ունի: Այո, ո՛չ աչքի ընկնող: Սակայն այն հոգով ուժեղ է: Որովհետև Արցախը ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։ Կարո՞ղ եք օգնել Արցախի բանակին։ Այո՛։ Հայկական հարուստ սփյուռքը հեշտությամբ կարող է վարձել մի քանի լուրջ մասնավոր ռազմական ընկերություններ, որոնք կհամալրեն ազգային անվտանգության ուժերի շարքերը։ Նույն Վագները բացառություն չէ»,- կարծում է գնդապետ Ժիլինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Во время инсценированного судебного процесса (над пленным руководством Нагорно-Карабахской Республики) в Азербайджане произошел примечательный эпизод с участием Давида Ишханяна. Об этом на своей странице в Facebook написал секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.