ԱՀ դատախազություն․ ՃԱՆԱՊԱՐՀԻ՝ «ԲԱՑ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ» ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԲԿԱՆՔ ԵՆ
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցի «բնապահպանների» կողմից փակ պահելու վերաբերյալ Արցախի դատախազությունը հանդես է եկել մի շարք արձանագրումներով։
«Ինչպես հայտնի է, 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիների կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը և առ այսօր այն պահվում է անանցանելի վիճակում: Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց և անվտանգ լինելու մասին: Այդուհանդերձ որոշակի տվյալների համադրումը, ինչպես նաև իրականացված քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով ձեռք բերված փաստերը թույլ են տալիս կատարելու որոշակի եզրահանգումներ և արձանագրումներ, որոնք ամբողջապես փոխում են գործողությունների ողջ տրամաբանությունն ու բացահայտում ադրբեջանական կողմի հայտարարությունների իրական նպատակները: Այսպես.
- 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետի համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգնում են իրենց զբաղեցրած դիրքերում»: Նշվածից ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է պետություններին (ոչ թե զինված ուժերին), ինչից հետևում է, որ Կողմերը ստանձնել էին որոշակի շփման գիծ չխախտելու պարտականություն, որը ադրբեջանական կողմը չի կատարել:
- Բնապահպան ներկայացող անձինք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատված հասել են Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների ուղեկցությամբ, քանզի 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ազատ տեղաշարժն արգելված է:
- Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատվածում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների անդամներ:
- Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված միջպետական հայցին ի պատասխան Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է, որ ճանապարհը փակ է պահվում ռուս խաղաղապահների կողմից, մինչդեռ հրապարակված տեսանյութերը փաստում են հակառակը:
- ՄԻԵԴ-ին ներկայացված գրավոր պարզաբանումներում Ադրբեջանը բացառել է «բնապահպանների կողմից Լաչինի միջանցքում տեղակայվելու» գործընթացին պետության մասնակցությունը կամ կազմակերպումը, իսկ այդ դեպքում տարակուսելի են ճանապարհը երթևեկության համար անվտանգ ու երաշխավորված լինելու մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն ու պնդումները:
- Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակմանը բացահայտորեն մասնակցել են այնպիսի անձինք, ովքեր նախկինում հրապարակայնորեն հանդես են եկել հակահայ խոսքով ու վարքով, սոցիալական ցանցերում հպարտորեն ներկայացել են ատելություն քարոզող գրառումներով, հայի սպանության համար դատապարտված անձի հետ լուսանկարով: Նման պայմաններում ճանապարհը «բաց և անվտանգ» լինելու մասին հայտարարությունները խաբկանք են և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձեր:
- 2020թ. 44-օրյա պատերազմից հանրությանը հայտնի՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված ամենադաժան վայրագությունների պայմաններում Ադրբեջանը Արցախի նույն բնակչությանն առաջարկում է ճանապարհի շրջափակված հատվածով «անխոչընդոտ ու անվտանգ» կապ Հայաստանի հետ»,- նշվում է ԱՀ դատախազության հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 17:21
Председатель общественной организации "Информированный и защищенный потребитель" Бабкен Пипоян на своей странице в Facebook опубликовал ролик. Он аргументированно критикует позицию мэрии относительно того, что общественный транспорт в Ереване должен стоить намного дороже, в том числе и потому, что закупаются новые автобусы.
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.