ԻՐԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅՈՒՆ
Բոլոր իրավաբանական անձինք, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության ներդրած եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի, պետք է գործեն առավելագույնս թափանցիկ, այն է՝ նշեն իրական սեփականատերերի անունները հանրային ռեգիստրների միջոցով։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարեց նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։
2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: «Տվյալ պարտավորությունը տարածվելու է ավելի քան 102 հազար կազմակերպության վրա»,- ասել է Մկրտչյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իրավաբանական անձանց թվաքանակի ներկայացված ցուցանիշը վկայում է այն մասին, որ ընթացիկ տարում այդպիսիք (իրավաբանական անձինք) նախորդ տարվա համեմատ ավելացել են մոտ 13%-ով։ Բանն այն է, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականին Հայաստանում եղել է տնտեսական գործունեություն իրականացնող 89 964 տնտեսվարող սուբյեկտ։ Համապատասխանաբար, եթե ներկայումս այդ ցուցանիշը հասել է 102 հազարի, ապա տարեկան աճը կազմել է մոտ 12 հազար, այսինքն՝ 13%։ Ասենք անկեղծ. առավել քան տպավորիչ աճ է: Անկեղծ ասենք նաև այն, որ դրանում առանցքային դեր է խաղացել ռելոկանտների աննախադեպ ներհոսքը։ Թեպետ, սա նշում ենք այնպես, իմիջիայլոց։ Տվյալ դեպքում հետաքրքիր է մեկ այլ բան. իրավաբանական անձանց այդպիսի պատկառելի բանակի նկատմամբ վերահսկողության խստացման իմաստն ու հետևանքները։
Թվում է, թե տնտեսական գործունեության թափանցիկության ապահովումն այդ որոշման գլխավոր շարժառիթն է։ Բայց այստեղ հարց է առաջանում. ո՞ւմ է մտադիր պետությունը, ինչպես ասում են, ջրի երես հանել։ Նույն վիճկոմիտեի նախորդ տարվա տվյալների համաձայն՝ 90 հազար տնտեսվարող սուբյեկտներից 85 հազարը գերմանր ձեռնարկություններ են։ Ավելին, դրանց կեսից ավելին՝ 44 հազարը, այնքան փոքր են, որ չունեն նույնիսկ վարձատրվող աշխատողների հաստիքակազմ։ Բացի այդ, նրանցից 29 հազարը զբաղված են մանրածախ, մեծածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգման ոլորտում։
Փաստորեն, սա նրանց մեկ երրորդն է, ում իշխանությունն այժմ պարտավորեցնում է բացահայտել իրական սեփականատերերի անունները։ Հերթական հարցը. ինչո՞ւ պիտի ընդհանրապես թաքցնեն այդ անունները։ Այո, այդպիսի գաղտնիության առանձին դեպքեր կարող են պատահել: Բայց դա բնավ հիմք չէ բոլոր 29 հազար ավտովարպետներին ու առևտրականներին կասկածելու համար։
Եվ ահա այստեղ ուշադրություն ենք դարձնում տվյալ նախաձեռնության մի փոքրիկ նրբերանգի։ Նշյալ պահանջի խախտման դեպքում իրավաբանական անձը կտուգանվի: Ոչ անմիջապես, իհարկե: Առաջին անգամ պատիժը կլինի նախազգուշացման տեսքով։ Իսկ եթե իրավաբանական անձն իր սխալը չուղղի, ապա նրան արդեն կտուգանեն 100 հազար դրամով։ Սկզբունքորեն հենց դրանում էլ արժե փնտրել կառավարության հերթական տուգանային գաղափարի իմաստն ու շարժառիթները։
Ի դեպ, բոլորն այսօր հանգստացել են ու մոռացել, որ առանց կորոնավիրուսի դեմ պատվաստման աշխատանքի գնալն արգելված է։ Իհարկե, բուն կորոնավիրուսի մասին էլ այսօր քչերն են հիշում։ Բայց չպատվաստված աշխատողների համար տուգանելու իրավական մեխանիզմը մնում է ուժի մեջ։ Ուժի մեջ են մնում նաև առողջապահության նախարարության տուգանային նախաձեռնությունները սրճարանների և ռեստորանների սեղաններին աղամանների առկայության, հասարակական սննդի օբյեկտներում ծխելու համար։
Անկախ Հայաստանի պատմության մեջ, թերևս, չի եղել մի կառավարություն, որը ներդրած լինի համաքաղաքացիներին տուգանելու այնքան ուղղություններ, որքան այս իշխանությունը։ Ինչպես որ, ըստ էության, չեն եղել այնպիսիք, ովքեր իշխանության են եկել «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով։ Նիկոլ Փաշինյանը կարող է արձանագրել այս (տվյալ դեպքում՝ ոչ ֆեյքային) իրական աննախադեպությունը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:15
Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
-
2025-06-12 09:35
Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.
-
2025-06-10 09:38
Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.