«Հրապարակ». ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏԱ ՊԱՇՏՈՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրն Արցախում կայացած հանրահավաքը հերքեց ադրբեջանական քարոզչության կեղծ պնդումը, թե Արցախում մի քանի հազար մարդ է մնացել։ Նախորդ հանրահավաքներին ադրբեջանցիներն ասում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերում, հիմա միջանցքը փակ է, մարդ բերել հնարավոր չէ, սրան գումարած՝ վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում, սակայն, Արցախի Վերածննդի հրապարակում և հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 70 հազար մարդ էր հավաքվել։
Ըստ արցախցիների՝ մյուս կարևոր ուղերձը պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոստումն էր, որ ոչ մի զիջում չի լինելու Ադրբեջանին։ Իսկ այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ չունեցավ, խոսում է այն մասին, որ Արցախում սահուն իշխանափոխություն է սկսվել, ու Փաշինյանին մերժել չկարողացող Հարությունյանի փոխարեն իշխանության է գալիս մերժելու ունակ Վարդանյանը։
Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր նրանք, ովքեր արցախցիների և Արցախի հաշվին պատրաստ են զիջումների, տեղ չեն ունենալու նոր ձևավորվող կաբինետում։ Տեղեկացանք նաև, որ բավականին լարված են Ռուբեն Վարդանյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարաբերությունները։ Եթե նախկինում Վիտոն ռուսների ու ադրբեջանցիների հետ թիվ մեկ բանակցողն էր, հիմա նրան հետին պլան են մղել, և նա նախօրեի հանրահավաքին անգամ չի մասնակցել։
Մեր աղբյուրն ասում էր, որ Վարդանյանը պահանջել է՝ կա՛մ ես, կա՛մ՝ Բալասանյանը։ Եվ չի բացառվում, որ Վիտոն հրաժեշտ տա պաշտոնին։ Շրջանառվում է անգամ նրան փոխարինողի անունը՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյան՝ Ռիժի Լյովը։ Եվ մի մանրամասն էլ՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն ակտիվորեն մասնակցում է իշխանական վերադասավորումներին և աջակցում է Ռուբեն Վարդանյանին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.