Կոնգրեսական Ջուդի Չու․ Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը «Ամերիկայի ձայնը» քննարկել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուիի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Լաչինի միջանցքի շրջափակման առաջին օրերին այս առիթով նամամով դիմեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Շուրջ 30 կոնգրեսականների ստորագրությամբ նամակում կոչ է արվում «վարչակազմին օգտագործել իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը, ներառյալ Ադրբեջանի ֆինանսական աջակցության դադարեցումն ու պատժամիջոցների կիրառումը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես այժմ, այնպես էլ ապագայում»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «Ադրբեջանը որպես զենք կրկին օգտագործում է մարդկանց ՝ Արցախում ապրող հայերի կենսապայմաններն էլ ավելի վատթարացնելով: Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա մարդասիրական ճգնաժամը հավանական աղետալի հետևանքներով կդառնա ախուսափելի», նշել են ԱՄՆ կոնգրեսականները:
«Մենք ասացինք, որ սա կրակի դադարեցման պայմանագրի ուղղակի խախտում է: Անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք բացահայտ հարձակվել են Արցախի վրա՝ 907 բանաձևը չպետք է չեղարկվի, որով Ադրբեջանը օգնություն է ստանում ԱՄՆ-ից»,- «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է Հայկական հանձնախմբի անդամ, կոնգրեսական Ջուդի Չուն, ով ևս ստորագրել էր Բայդենին ուղղված նամակը:
Կոնգրեսականը կարևորում է ԱՄՆ վարչակազմի արձագանքը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին՝ ընդգծելով՝ անհրաժեշտ են ավելի զորեղ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որոնց թվում կոնգրեսական Չուն նշում է Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառումն ու ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումը Բաքվին:
«Մենք պետք է համոզված լինենք, որ Ադրբեջանն իրականում առերեսվում է հետևանքներին իր գործողությունների համար։ Սակայն առաջնայինն արցախցիներին սնունդ, դեղորայք և կարևոր պարագաներ մատակարարելն է՝ նրանց կենսունակությունն ապահովելու համար։ Հետևանքները կլինեն շատ աղետալի, եթե նրանք չբացեն այդ միջանցքը»,- ասում է կոնգրեսականը:
Genocide Watch կազմակերպության հետազոտական թիմի ղեկավար Նաթ Հիլը, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում անդրադառնալով միջազգային արձագանքին, նշում է՝ այսօր նկատելի են ավելի շատ խոսքեր, քան գործողություններ: Հիշեցնենք, որ Genocide Watch-ը միացելր է մի շարք մարդասիրական կազմակերպությունների հայտարարությանը, ուր կոչ է արվում Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի բոլոր կողմերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կանխել «Հայոց ցեղասպանության հերթական էջը» և ապահովել մարդասիրական բոլոր միջազգային կազմակերպությունների անսահմանափակ մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք:
Հիլը գտնում է, որ այսօր, երբ Ռուսաստանն ամբողջապես կլանված է Ուկրաինայում ընթացող զարգացումներով, ստեղծվել է հնարավորություն ԱՄՆ-ի ու այլ տերությունների համար հայ-ադրբեջանական գործընթացում ակտիվորեն ներգրավվելու համար.
«Միացյալ Նահանգների համար այսօր լավ հնարավորություն է ստեղծվել այլ տերությունների ներգրավմամբ միջամտել և իրական միջնորդական դեր ստանձնել այստեղ: Իմ ընկալմամբ՝ այնտեղ էր դիտորդական առաքելությունը, որը վստահ չեմ, թե որտեղ է այս պահին, սակայն գտնում եմ, որ այնտեղ անհրաժեշտ է ինչ-որ այլ կոնտինգենտ՝ իրավիճակը վերահսկելու համար, քանի որ ռուսներն ակնհայտորեն ի վիճակի չեն այն կառավարել»,- պնդում է նա:
Իր հերթին, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը դեմ է այս կապակցությամբ «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը: Նրա կարծիքով այդ եզրույթի օգտագործումն այս առիթով վիճելի է, սադրիչ և հակասական:
«Կարծում եմ այժմ մենք չպետք է կենտրոնանանք տարբեր սահմանումների վրա, որոնք միայն հետաձգում են գործընթացը և շեղում ուշադրությունը հիմնական կարիքներից, որոնք են միջանցքի բացումը, մարդկանց երկկողմանի տեղափոխության ապահովումն ու ազատությունը»,- գտնում է Բեհրենդտը:
Նա կարևորել է միջազգային հանրության ճնշումը Բաքվի նկատմամբ՝ միջանցքը վերաբացելու հարցում: Բաքուն ուղակի կամ անուղակի պատասխանատվություն և պարտավորություն ունի այս առումով գտնում է նա՝ հավելելով, որ ռուս խաղաղապահները ևս պատասխանատու են միջանցքը բաց պահելու համար։ Դրա համար են նրանք այնտեղ գտնվում, շեշտում է Freedom House-ի ներկայացուցիչը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
-
2025-06-07 15:11
Соединенные Штаты применят новые санкции в отношении России, если посчитают, что это необходимо. Об этом заявил в пятницу в беседе с журналистами американский президент Дональд Трамп.