Последние новости

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մի քանի ռուս դիվանագետների պետական մրցանակներով պարգևատրելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ արտաքին քաղաքական ուղղության իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար պարգևատրել ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիև Նիկիտիչին «Պատվո շքանշանով», Դանիայի Թագավորությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Բարբին Վլադիմիր Վլադիմիրովիչին` «Բարեկամության շքանշանով», - ասված է հրամանագրում:

Բացի այդ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել Բենինում ՌԴ դեսպան Իգոր Եվդոկիմովը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ