2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԿԵ-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԲԵՌՆԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ և ՈՒՂևՈՐԱՀՈՍՔԻ ԱՃ
2022 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,51 մլն տոննա, ինչը 14,1%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: 2021 թվականի համեմատ անցյալ տարի 15% - ով ավելի ուղևոր է փոխադրվել։ Ընկերության ներդրումային ծրագիրն իրականացվել է ամբողջ ծավալով։
Արտահանման հաղորդակցությունում փոխադրվել է 451 հազար տոննա բեռ, ինչը 12,5% - ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։ Արտահանման բեռնափոխադրումների աճն ապահովվել է առավելապես արդյունաբերական հումքի և կոնտեյներային բեռների հաշվին։ Տեղական հաղորդակցությունում փոխադրվել է 2 մլն 144 հազար տոննա բեռ, ինչը 3,3% - ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը։Հիմնականում ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական հումքի փոխադրումների ավելացումը։ Ներմուծման հաղորդակցությունում ապահովվել է 39,9 տոկոս աճ ՝ ավելի քան 906 հազար տոննա, հիմնականում երկաթուղում հացահատիկի, նավթալից և արդյունաբերական բեռների լրացուցիչ ծավալների ներգրավման հաշվին:
Երկաթուղային փոխադրումների գրավչության ավելացման հաշվին ավելացել է նաև ՀԿԵ-ի ուղևորների թիվը։ 2022 թվականին ընկերությունը փոխադրել է 501 հազար ուղևոր, ինչը 15% - ով ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշից։ Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 58,2 հազար ուղևոր, իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 442,7 հազար ուղևոր։
Ընկերության ներդրումների ծավալը 2022 թվականին կատարվել է ամբողջ ծավալով ՝ 3,8 մլրդ դրամ։ Ենթակառուցվածքներում ներդրումները կազմել են մոտ 2,9 մլրդ դրամ, շարժակազմում ՝ մոտ 900 մլն դրամ։
«ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալի դրական դինամիկան վկայում է մեր աշխատանքի նկատմամբ տնտեսվարող սուբյեկտների վստահության աճի մասին։ Բիզնեսի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ մեզ տեսնում են որպես հուսալի գործընկեր, որն ապահովում է բեռների երաշխավորված և ժամանակին առաքումը», - հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ՝ ամփոփելով ընկերության 2022 թվականի աշխատանքի արդյունքները։ - Ավելի ու ավելի շատ հյուրեր և Հայաստանի քաղաքացիներ են վստահում մեզ իրենց ժամանակը և անվտանգությունը ՝ ճամփորդությունների համար ընտրելով երկաթուղին, ընդ որում, այս բոլոր ցուցանիշները մեր աշխատանքի միայն տեսանելի մասն են, որի տակ այսբերգի նման թաքնված է հազարավոր մարդկանց ամենօրյա ու տքնաջան հսկայական աշխատանքը» ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 09:36
Опубликовать документы переговоров – вот главный вопрос, а не то, у кого в какой общине сколько мандатов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов, отметив, что граждане Армении должны потребовать от Никола опубликовать переговорные предложения, в частности, предложения 2019 года.
-
2025-04-07 10:27
5 апреля в Академии шахмат Армении состоялся традиционный шахматный чемпионат среди журналистов, организованный Ассоциацией зарубежных корреспондентов (президент – Тигран Оганесян). В юбилейном десятом турнире приняли участие 16 представителей СМИ, сыгравшие семь туров с контролем времени 10 минут на партию, плюс 5 секунд за каждый сделанный ход.
-
2025-04-07 10:08
«Вопрос отзыва международных судебных исков против Азербайджана мы воспринимаем примерно так: «Алиев потребовал, Никол испугался, покорился и отзывает эти иски», - пишет эксперт в сфере информационной безопасности Карен ВРТАНЕСЯН.
-
2025-04-05 10:46
Фонд детского здоровья Армении инициировал проведение концерта «Симфонический рок во имя здоровья детей» при участии Государственного симфонического оркестра Армении, объединившего легендарные рок-мелодии в симфоническом исполнении.