Դեսպան Անտոնով․ ԱՄՆ-ն սահմաններ չի ճանաչում
Կիևին ավելի ու ավելի հզոր սպառազինությունների փոխանցումն իրենից ներկայացնում է հակամարտության նպատակաուղղված էսկալացիա ԱՄՆ-ի կողմից։ Փետրվարի 3–ին նման հայտարարություն է արել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը` մեկնաբանելով Ուկրաինային GLSDB հեռահար ռումբեր մատակարարելու ԱՄՆ որոշումը։
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային 2,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ հատկացնելու մասին։ Փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության միջոցներ, HIMARS-ի հեռահար հրթիռներ և GLSDB հեռահար արկեր: Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն Կիևի հայեցողությանն է թողնում հեռահար արկերը Ղրիմին հարվածելու համար օգտագործելու հնարավորությունը։
«Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու իր ձգտման մեջ Վաշինգտոնը սահմանները չի տեսնում։ Կիևի ռեժիմին էլ ավելի հզոր սպառազինությունների փոխանցումն ԱՄՆ-ի կողմից հակամարտության նպատակային էսկալացիա է։ Վարչակազմը «ուկրաինական խաղաթղթի» վրա դրել է գրեթե ամեն ինչ` սեփական միջազգային հեղինակությունը, ամերիկացի հարկատուների փողերը և ուկրաինացի զինվորների կյանքը»,-ասել է Անտոնովը, որի մեկնաբանությունը սոցցանցերում հրապարակել է դեսպանատունը։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ նման տեմպերով ԱՄՆ-ն կարող է հասնել «բացարձակ խելագարության», ինչպիսին կլինի, օրինակ, Ուկրաինային կործանիչներ տրամադրելը։
«Վաշինգտոնը դե ֆակտո հովանավորյալներին «քսի է տալիս» ռուսական շրջանների վրա։ Ընդ որում, մեզ համար տարբերություն չկա, երբ մենք խոսում ենք Կիևի հանցագործների հավանական հարձակման մասին Զապորոժիեի, թե Բրյանսկի շրջանների, Ղրիմի, թե Սմոլենշչինայի վրա։ Բոլոր հողերը, որոնք Ռուսաստանի կազմի մեջ են մտել իրենց բնակիչների կամքով, մեր հայրենիքն են, որը մենք պաշտպանելու ենք բոլոր ուժերով»,- ընդգծել է Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը։
Վերջում Անտոնովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությանը վնաս հասցնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
«Որքան շուտ ԱՄՆ-ում դա գիտակցեն, այնքան ավելի արագ կավարտվի ներկայիս հակամարտությունը»,-ամփոփել է ռուս դիվանագետը:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:53
Палата депутатов Люксембурга приняла три резолюции, касающиеся нарушениий прав человека со стороны властей Азербайджана, неуважении демократических ценностей и ограничении гражданских свобод, а также об увольнении оппозиционных мэров и угрозе демократии в Турции.
-
2024-11-22 12:49
Visa на днях распространила релиз о том, что Visa Cashless Forum 2024 впервые пройдет в Ереване 22 ноября. При этом в релизе не были указаны час и место проведения форума.
-
2024-11-22 12:41
Основатель «Reddit» и «Initialized Capital» Алексис Оганян продемонстрировал древнюю армянскую монету.
-
2024-11-22 12:37
Главы МИД Армении и Ирана – Арарат Мирзоян и Аббас Аракчи – переговорили по телефону во второй раз за неделю.