Կանադայի խորհրդարանի հանձնաժողովի բանաձևում տեղ է գտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը
Կանադայի Հայ դատի հանձնախմբի հետևողական աշխատանքների շնորհիվ հունվարի 25-ին Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երկու առանձին նիստ է գումարել՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։
Այս առնչությամբ Կանադայի Հայ դատի հանձնախմբի հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սա պատմական ձեռքբերում էր, որովհետև Կանադայի խորհրդարանում առաջին անգամ հանդես եկավ Արցախի Հանրապետության ներկայացուցիչ՝ ներկայացնելով Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Պատմական է նաև այն առումով, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը տեղ գտավ բանաձևում, ինչն ինքնին Արցախի անկախության ճանաչման գործընթացում մեծ քայլ է՝ հաշվի առնելով, որ խորհրդարանի ամենաազդեցիկ հանձնաժողովներից մեկը նման ձևակերպմամբ բանաձև որդեգրեց:
Բաքվի և Անկարայի համակարգված հայատյաց քարոզարշավը շարունակվում է Կանադայում, որտեղ երկու երկրների պետական ներկայացուցչությունների կողմից հետևողական ու ծրագրված գործընթաց է տարվում պատմությունը խեղաթյուրելու ու սանձազերծելու ապատեղեկատվական արշավներ։ Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերոնշյալ նիստերին ադրբեջանական դեսպանատան հավատարմատարը խուսափեց ներկայանալ և մասնակցել։
«Հայ դատի գրասենյակները պետք է աշխատեն այնպես, ինչպես իդեալական արտաքին դիվանագիտության դեպքում է, որովհետև միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել արդյունքների»,- ժամանակին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ և Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հենց Վահան Հովհաննիսյանի առաջադրանքով՝ Օտտավայի Հայ Դատի գրասենյակն իր նպատակաուղղված և բազմաբևեռ աշխատանքային շրջագծով, որպես ազդեցիկ քաղաքական և քարոզչական կառույց, գործում է կանադական տեղեկատվական, հարաբերական և լոբբիստական բնագավառներում, որի արգասիքըը հանդիսացել են 2002 և 2004 թվականների Կանադայի Վերին պալատի և Դաշնակցային խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերն ու օրինագծերը։
Կանադայի Հայ Դատի հանձնախումբն Արցախյան գոյամարտի ճակատագրական այս հանգրվանում վճռական է և անզիջող։ Արցախը հայության գոյատևելիության անբեկանելի պատվարն է, և արցախահայության ոտնահարված իրավունքների վերականգման համար պիտի շարունակենք մեր առաքելությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.