Լիլիթ Գալստյան․ Կդիմենք պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ
«Հայաստան» խմբակցությունը կդիմի պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ։ Ձեր օրոք կարծես ակտուալ է դառնում ցեղասպանության ուրացման քրեականացումը»,–ասաց Գալստյանը` դիմելով իշխանությանը։
Նա հիշեցրեց` ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարություններից հետո ԱԺ խմբակցությունները հայտնել են, որ պետք է այդ հարցը քննվի էթիկայի հանձնաժողովում։ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ ինչպես վերոհիշյալ, այնպես էլ մի շարք այլ դեպքերում ակնհայտորեն պատգամավորական վարքագծի խնդիր կա։
Հիշեցնենք, որ Արսենյանն ԱԺ–ում հայտարարել էր. «Անընդհատ ասում են Ղարաբաղի 120 000 բնակիչ… ՀՀ 3 մլն բնակչի համար ենք պատասխանատու, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճիշտ դրեք»։
ԱԺ կանոնակարգի համաձայն` էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորվել, եթե որևէ խմբակցություն կոնկրետ դեպքի կապակցությամբ հանդես գա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.