Последние новости

ՄԱԿ․ Ուկրաինական ուժերի կողմից ռուս ռազմագերիների գնդակահարման տեսանյութն իսկական է

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը կարծում է, որ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որում ուկրաինացի զինվորները մահապատժի են ենթարկում ռուս ռազմագերիներին, իսկական է, և ոչինչ չի արդարացնում այդ արարքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Մարթա Հուրտադոն։

«Մենք տեղյակ ենք այս տեսանյութի մասին և կարծում ենք, որ այն իսկական է»,-ասել է նա:

Հուրտադոն հավելել է, որ ՄԱԿ-ը տեղյակ է նաև սոցիալական մեդիայի հարթակներում հայտնված մեկ այլ տեսանյութի մասին, որը ներառում է նախնական միջադեպի լրացուցիչ կադրեր, ինչպես նաև, ըստ երևույթին, ցուցադրում է ուկրաինացի զինվորի, որը խոստովանում է սպանությունը և փորձում արդարացնել այն՝ պնդելով, որ զոհերը հրաժարվում էին հանձնվել, կամ որ նրանք «Վագներ» ռազմական խմբի մաս էին կազմում:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են գերեվարված 10 ռուս զինծառայողների։

Տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի են հանձնվել և պառկած են գետնին, համացանցում հայտնվել էր նոյեմբերի 18-ին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։

Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարն այդ միջադեպը ցուցադրական, հանդուգն հանցագործություն էր անվանել և հայտարարել էր, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել: Իսկ տեսանյութը խորհուրդը կուղարկի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, Կարմիր խաչի միջազգային կոմիտե և այլ կազմակերպություններ։

Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից գերեվարված ռուս զինծառայողների զանգվածային գնդակահարության փաստով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРФД: СИТУАЦИЯ В ПРИГРАНИЧНЫХ СЁЛАХ СЮНИКА УХУДШИЛАСЬ
    2025-06-04 11:47

    В приграничных сёлах Хознавар, Вагатур и Хнацах Сюникской области экономическая ситуация ухудшилась после того, как в результате войны 2020 года значительную часть близлежащих пастбищ и сенокосов захватил Азербайджан. Об этом заявила пресс-служба АРФ «Дашнакцутюн» (АРФД).

  • БАКУ СУДИТ РУБЕНА ВАРДАНЯНА ЗА ПРОРОССИЙСКУЮ ПОЗИЦИЮ – ЭКСПЕРТЫ
    2025-06-04 11:41

    Опубликованная часть обвинительного заключения по делу Рубена Варданяна, занимавшего три месяца пост госминистра Нагорного Карабаха, «в очередной раз показывает как причудливость самого процесса, так и глубину этнического раскола на Южном Кавказе». Об этом заявил российский политолог Михаил Виноградов, комментируя обвинения Баку в адрес Варданяна. Резонансных «аргументов» у Бакинского военного суда против Варданяна у обвинения всего три. Их качество, по словам эксперта, «выглядит довольно наглядно»:

  • Скончался Ваан Ширханян
    2025-06-04 11:35

    В Ереване на 78-м году жизни скончался политический и государственный деятель, бывший замминистра обороны Ваан Ширханян, сообщили СМИ его родственники.

  • Первый в этом году случай заражения ЛЗН зарегистрирован в Армении
    2025-06-04 11:33

    В Армении зарегистрирован первый в этом году случай заражения лихорадкой Западного Нила (ЛЗН), вызываемой вирусом, который переносится комарами. Об этом сообщает Минздрав Армении.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ