Последние новости

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի առողջական վիճակը բավարար է գնահատվում

Հակառակորդի կողմից նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմանում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ